Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում


Ինչպե՞ս է ստացվում, որ 2018-ից հետո հայր և որդի Խաչատրյանների դատական հայցերը քննում են հայր և որդի Արղամանյանները

Հասարակություն

Առաջին հայացքից, թվում է, թե ոչինչ չկա․ իրավական գործընթաց է, սակայն դա առաջին հայացքից։

Ի՞նչն է նախ զարմանալի․ հայտնի է, որ Հայաստանում եթե տեխնիկական խնդիրներ չկան, կամ Բարձրագույն դատական խորհուրդը «չի կորցրել բանալիները», վարույթները մակագրվում են դատավորներին էլեկտրոնային եղանակով։ Դատական համակարգն անաչառ երևալու խնդիր ունի, հետևաբար հարց է առաջանում, ինչպե՞ս է ստացվում, որ Տիգրան Խաչատրյանին առնչվող տարբեր վարույթների շրջանակում նրա նկատմամբ խափանման միջոցների միջնորդությունները միշտ դատավորներ հայր և որդի Արղամանյաններին է մակագրվում։

Հիշեցնենք, որ երբ կար «Դիմադրություն» շարժումը, ցույցներին մասնակցող Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր, այնուհետև կալանավորվել, և ով էր կայացրել կալանքի որոշումը՝ այդ ժամանակ դատավոր Դավիթ Մհերի Արղամանյանը, այսինքն, ճիշտ այն դատավորի որդին, ով երկու օրից հրապարակելու է Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի դեմ տարված վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։

Մհեր Արղամանյանն էլ իր հերթին Սուրիկ Խաչատրյանին առնվող հայց է քննել, չգիտես ոնց և ինչ կախարդական փայտիկով մակագրվել էր նրան։

Ժամանակին, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Մհեր Արղամանյանի որոշումներից մեկի մասին ասել էր՝ նրա որոշումը գին ունի և նրա որդին դառնում է դատավոր։ Եվ դարձավ, սակայն, աղմկահարուց որոշումներով հայտնի երիտասարդ ու անփորձ դատավորը շատ արագ ուղարկվեց ռեզերվ. և, նրա հայտնիության մաքսիմումը, միևնույն է, մնաց այն թմբուկը, որը նա խփում էր Փաշինյանի կողքին քայլելիս և միայն ու միայն Փաշինյանի հրահանգից հետո։

Դավիթ Արղամանյանը 2023 թվականի հունվարի 20-ից ձեռք բերեց ռեզերվային դատավորի կարգավիճակ։ Եվ գուցե հիմա էլ, Ռուբեն Վարդազարյանի ասածն ակտուալ է։ 

Մեկ հանգամանք ևս․ Hayastan.news-ի հետ զրույցում Տիգրան Խաչատրյանի պաշտպան Վահագն Քեշիշյանը՝ հարցին, թե ինչպես է մակագրվել գործը ավագ Արղամանյանին՝ ձեռքով, թե էլեկտրոնային եղանակով, ասաց որ այդ մասով տեղեկություն չունի, բայց նրանից առանձնապես մեծ հույսեր ևս չունի։

Բայց, պարզվում է, քրեական վարույթով սա միակ խնդիր չէ․ պաշտպանը խնդիրների է բախվել սկսած պաշտպան ներգրավվելուց, բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, չարաշահում է լիազորությունները․ 

«Նախ քննչական խումբ է ձևավորվել, այսինքն առնվազն երեք քննիչ է աշխատում․․․ երբ ձերբակալումից հետո ես միջնորդեցի ապահովել մեղադրյալի հակընդդեմ հարցման իրավունքը, քննությունը հետաձգվեց, բողոքարկեցի դատախազին և դատախազը որոշեց՝ անհապաղ կատարել որոշմամբ նշված գործողությունները, որից հետո, նոյեմբերի 18-ին քննիչը որոշում է կայացրել միջնորդության բավարարման մասին, որը ստացել եմ նոյեմբերի 23-ին երևի, ու մինչև հիմա որևէ գործողություն տեղի չի ունեցել, առերեսում տեղի չի ունեցել։ Այսինքն, անգամ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի գրավոր որոշումը չի կատարվում»,-ասաց Քեշիշյանը։

Հարցին, թե ըստ իրեն՝ որը կարող է լինել պատճառը, պաշտպանն ասաց․ «Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ վախենում են, որ առերեսումները որ կատարվեն, ինչպես նշել եմ ի սկզբանե, իրավական երկար կյանք չունի այս վարույթը, առերեսվելուց հետո կհամոզվեն և երկար կալանքի տակ պահելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ այս պահին, պահում են, քանի դեռ կարող են, այսպես ասած՝ վատություն են անում անձին»։ 

Հարցին, թե թաքնվելը, կամ վարույթն իրականացնող մարմնին չներկայանալը անձին կալանքի տակ պահելու հիմքերից մեկն է, և ՔԿ տեսագրությունում խոսվում է այդ մասին, տան թաքստոցն է ցուցադրվում, ո՞րն է պաշտպանական կողմի բացատրությունը կամ ապացույցը, որ դա այդպես չէ, Քեշիշյանն ասաց․ «Ես հենց սկզբից ասել եմ, անգամ բողոք եմ ներկայացրել գլխավոր դատախազին, ՄԻՊ-ին, որպեսզի Գորիսի կոնկրետ քննչական բաժինը գործի բացառապես օրենքի շրջանակներում։ Ի՞նչ են արել․ երբ ես ուզում էի ներգրավվել որպես պաշտպան, մենք ունեցանք իրավիճակ, երբ եղբայրը դիմում ներկայացրեց քննիչին, որ ինձ ներգրավվի որպես պաշտպան, քննիչը մերժեց միջնորդությունը՝ չունենալով նման լիազորություն, այսինք, բոլորն էլ կունենան ողջամիտ կասկած, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ վարույթը ընթանում է կանխակալ մոտեցմամբ։ Պրիմիտիվ բան է, չէ՞, պաշտպան ներգրավվելը, բայց չեն ներգրավվում և դա կարող է առաջացնել կասկած, որ կանխակալ վերաբերմունք կա։ Հետևաբար, եթե այդպես մտածենք, էլ ինչու պետք է անձը մտածի, որ իր նկատմամբ արդար քննություն պետք էլ լինի և այլն։ Նա չի թաքնվել, եղել է տանը, իսկ ՔԿ-ն կոպիտ ձևով խախտել է անձի պաշտպանության իրավունքը պաշտպան ունենալու իրավունքը, որը տևեց ութ օր։ Դրանից հետո էլ գործի նյութերը, որոնք հասանելի են մեղադրյալին, քննիչը չտրամադրեց, ասաց՝ այսօր աշխատանքային ժամն ավարտվել է։ Ես առաջին անգամ եմ տեսնում նման բան, միայն այս գործով»։

Պաշտպանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանի գրանցման հացսե այցելություն չի կատարվել, մեկ անգամ Գորիս քաղաքում նրա բարեկամի հասցե են այցելել, նա էլ ասել է, թե Տիգրան Խաչատրյանն իրենց տանը չի ապրում, որովհետև իրենց տանը չէր ապրում։

Դատարան թղթեր են ներկայարցել, թե անձը չկա, թաքնվում է․ կարգին սերիալում մի համար կար՝ եթե արկղը քառակուսի է, մեջինը կլոր է, հիմա նույն տրամաբանությամբ քննություն է իրականացնում, մարդը եղել է իրենց տանը»։

«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու
Ամենադիտված