Աշակերտներն իրար ծեծել են, դպրոցում ծնող են կանչել, ծնողները եկել իրենք էլ իրար են ծեծել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշակերտներն իրար ծեծել են, դպրոցում ծնող են կանչել, ծնողները եկել ու իրենք էլ իրար մեջ են կռիվ սարքել․ երկու հոգի հիվանդանոցում է։
Մի աշակերտ վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։
Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով։ Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։
Երկու վարույթները միացվել են իրար , համատեղ քննություն է իրականացվում ։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։