Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բանակցությունների ենթակա չեն․Կիպրոսի արտգործնախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը գրել է, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ։
«Հաճելի հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ արտաքին հարաբերությունների խորհրդի այսօրվա նիստի շրջանակում։
Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բանակցությունների ենթակա չեն և պետք է հարգվեն։
Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ռազմագերիների փոխանակման, երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքի և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հարավային Կովկասում կենսունակ և կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերին»։