Հղի հայ կնոջը չեն ընդունել ՌԴ-ի ծննդատանը՝ քաղաքացիության բացակայության պատճառով. նորածինը մահացած է ծնվել
TVՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կարաչայ-Չերքեզիայում միջադեպ է տեղի ունեցել: Ծննդատան աշխատակիցների մեղքով կինը մահացած երեխա է լույս աշխարհ բերել: Բժիշկները հրաժարվել են կնոջը հիվանդանոց ընդունել՝ չնայած այն բանին, որ նա ծննդաբերում էր։ Որպես պատճառ նշելով ՝ՌԴ քաղաքացիության բացակայությունը։
Ապագա մայրը Հայաստանից Ռուսաստան է մեկնել: Նա միայն ժամանակավոր գրանցում է ունեցել , նա չէր կարող գրանցվել պետական կլինիկայում։
Հղիության 41-րդ շաբաթում, երբ կինը դիմել է հիվանդանոց, բժիշկները նրան ընդունել են վճարովի բաժանմունք՝ քաղաքացիություն չունենալու պատճառով: Զննությամբ պարզվել է, որ երեխայի սիրտը չի բաբախում։
Կարաչայա-Չերքեզիայի քննչական կոմիտեի գրասենյակն արդեն դատավարական ստուգում է սկսել։ Դրա արդյունքները պետք է ներկայացվեն Ալեքսանդր Բաստրիկինին, ով պահանջել է հաշվետվություն ներկայացնել հետաքննության ընթացքի մասին։