Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ռուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Վթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»


«Չհավատացի, մինչև չտեսա որդուս այրված մարմինը...». պապ ու թոռ հուղարկավորվեցին Ոստանում

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մինչև 2020 թվականը Զաքարյանների ընտանիքն ապրում էր Հադրութում։ Բոլոր ընտանիքների պես իրենք էլ հազիվ ուղղել էին մեջքը, աշխատում էին, տուն վերանորոգում, երեխաներ կրթում։ 

Գայանեն MediaHub-ին պատմում է, որ անգամ 44-օրյա արհավիրքից հետո, երբ ամեն ինչ թողել են Հադրութում, չեն հուսալքվել, ամեն ինչ նորից սկսել են Ստեփանակերտում, բնակարան են վարձել, աշխատանք գտել, քար-քարի վրա դնելով՝ առաջ նայել։ Ամուսինը՝ Մհեր Զաքարյանը ծառայության էր անցել աշխարհազոր ուժերում։ Բլոկադայի հետևանքով ստեղծված իրավիճակն ամուսինները հաղթահարել են մեծ դժվարությամբ։ Բայց, դա դեռ սկիզբն էր։ Գայանեն հիմա երանի է տալիս այդ ծանր օրերին: Ասում է. «Բոլորս ներկա էինք, ընտանիքս ամբողջական էր»։

Սեպտեմբերի 19-ին` նախքան ռազմագործողությունները, Գայանեին զանգել են դպրոցից, ասել, որ երեխան ատամի հետ կապված խնդիր ունի։ Կինը գնացել և որդուն ուղեկցել է ատամնաբուժարան, հետո եկել Ստեփանակերտի բնակշահագործման տնտեսություն, որ որդուն թողնի իր քրոջ մոտ և գործով մտնի անձնագրային բաժանմունք։ 

«Լսվեց առաջին հարվածը Ստեփանակերտի վրա։ Սկսվեց պատերազմը։ Ես երեխայիս հետ մտել էի «ԺԵԿ»-ի ապաստարան, ոչ ոքի հետ կապ հաստատել չէր ստացվում, ամուսինս դիրքերում էր։ Տեսա, որ կրակոցները չեն դադարում, այդ պայթյունների տակ 8-ամյա տղայիս հետ ուզում էի դուրս գալ ու գնալ դպրոց։ Բարեկամուհիս ասաց, որ Արմանը գնացել ու տարել է քրոջը։ Ուրախացա, որ մեծ տղա ունեմ, միայն իր մասին չի մտածել»,- պատմում է նա։

Կրակոցների ինտենսիվությունը նվազելուց հետո ընտանիքն այնուհետև տեղափոխվել է Գայանեի մոր թաղամասի նկուղներից մեկը, քանի որ իրենց վարձակալած բնակարանը Կրկժանում էր, իսկ ադրբեջանական զորքն այդ ուղղությամբ առաջխաղացում ուներ։ Այդ ընթացքում Մհերից որևէ լուր չուներ, անհասանելի էր։ Գայանեն մտածել է ամենավատի մասին, բայց Մհերը հրաշքով վերադարձլ է։

«Երբ տեղահանումը դարձել էր անխուսափելի, մենք էլ բոլորի պես պատրաստվում էինք, ուժասպառ, անտրամադիր։ Մհերի հետ բառ փոխանակել չէր լինում, եղբոր՝ քեռու տղայի դիակը մնացել էր դիրքերում, իսկ մեր դուրս գալը հետաձգվում էր, չնայած, որ վառելիք էլ չունեինք։ Աշխատանքը բաժանեցինք․ Մհերն առավոտյան գնում էր օպերատիվ շտաբ եղբոր դին տեղափոխելու հարցերով, իսկ սկեսրայրս զբաղված էր վառելիք գտնելու գործով։ Ասացին` «Հայկազովում բենզին են բաժանում», առանց իմանալու ո՞վ է կազմակերպում, ո՞վ է պատասխանատուն, սկսեսրայրս որոշեց գնալ, նրան միացավ նաև 14-ամյա տղաս, որ պապիկը մենակ չմնա»,- պատմում է կինը։ 

Ապա քաղաքում լուրեր են տարածվել պայթյունի մասին։ Գայանեն տեղեկացրել է ամուսնուն ու կես ճանապարհը ոտքով, մի մասը՝ մեքենայով հասել են դեպքի վայր։ 

«Արմանս ճարպիկ տղա էր, երբ տարածքում չտեսա նրան, հետո հիվանդանոցներում փնտրեցինք վիրավորների, ավելի ուշ՝ մահացածների մեջ ու չգտանք։ Հույսս ամբողջությամբ կտրվեց, զգացի, որ տղաս ողջ չէ»,- ասում է Գայանեն։

Սեպտեմբերի 27-ին լուր չունենալով ո՛չ Ռաֆիկ պապիկից, ո՛չ Արմանից, ընտանիքը բռնել է գաղթի ճանապարհը։ Խորհուրդ են տվել գնալ ու փնտրել Երևանում։ Հայաստանյան բոլոր բուժհաստատություններում փնտրտուքներին զուգահեռ, նաև ԴՆԹ թեստ են հանձնել, երազելով՝ «գոնե համընկնում չլինի», քանի որ լսել էին վիրավորներ են տեղափոխել Ադրբեջան։ 

«Ամեն մի անցնող օրս անհնար է նկարագրել։ Սպասումը խեղդում էր։ Բայց հոկտեմբերի սկզբին զանգեցին-ասացին՝ «եկեք Հերացի»։ Արմանիս դիակը նույնականացվել էր։ Խելագարի պես ինձ պատեպատ էի տալիս։ Չհավատացի, մինչև իմ ցանկությամբ չտեսա որդուս այրված մարմինը, ու․․․․»։

Մեկ շաբաթ տևած ծանր ապրումներից հետո հաստատվում է նաև Գայանեի սկեսայրի ԴՆԹ-ն։ Հոկտեմբերի 9-ին, պապ ու թոռ, որ այդքան շատ էին կապված միմյանց հետ, Արարատի մարզի Ոստան գյուղում հուղարկավորվեցին միասին։ 

Արմանի նախասիրությունների մասին խոսելիս մայրը չգիտի՝ ինչից սկսի։ 14-ամյա տղան զբաղվում էր կարատեով, զուգահեռ՝ սիրողական ֆուտբոլով էր հետաքրքրված։ Դպրոցում սովորում էր գերազանց, ստեղծագործում էր։ Նրա գրած ձեռագիր բանաստեղծությունները ամենաթանկ հուշն են, որ Գայանեն իր հետ բերել է Արցախից...

Հունան Թադևոսյան




Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըԿարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումինՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Հունիսի 7-ին գնա՛ ընտրության, քվեարկիր հանուն իրապես խաղաղ, զարգացող և ուժեղ Հայաստանի. Աննա ԿոստանյանԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի էԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքը` լուսանկարներովԵրեկ երեկոյան «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավն ավարտվեց Հանրապետության Հրապարակում շռնդալից հանրահավաքով. Ա. ՉալաբյանՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ» Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՀանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՓաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանԲոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը
Ամենադիտված