Ջոննի Դեփը ՝ Դոնալդ Թրամփի դերում
LifeFunny or Die հումորային կայքը համացանցում տեղադրել է կատակերգական կենսագրական ֆիլմ բիզնեսմեն և ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մասին, որտեղ գլխավոր դերում խաղում է Ջոնի Դեփը։
50-րոպեանոց «Դոնալդ Թրամփի գործարքներ կնքելու արվեստը. ֆիլմ» ֆիլմի նկարահանումները անցել են խիստ գաղտնիության պայմաններում։ Դրանք Ջոնի Դեփից խլել են ընդամենը 4 օր։
«Մենք սովորաբար այնքան արագ ենք նկարահանում, որ ուղղակի կեղծամ ենք դնում դերասանների վրա։ Բայց Ջոնին իր հետ բերել էր պրոֆեսիոնալների մի ամբողջ խումբ, որպեսզի նրանք անհրաժեշտ տեսքի բերեն նրան», -պատմում է գաղափարի հեղինակ և կայքի գլխավոր խմբագիր Օուեն Բուրքը։
Ֆիլմը նկարված է հեգնական կեղծ-փաստագրական ոճով։ Կադրից դուրս ձայնը պնդում է, որ ֆիլմի հեղինակը հենց ինքը՝ նախագահի թեկնածուն է, որը փորձում է այս ֆիլմը թաքցնել լայն հանրությունից։
Տեսանյութն այստեղ։