Երևանում ավտովթարի է ենթարկվել ՀՀ-ում Իսլանդիայի պատվո հյուպատոսը. նա հրաժարվել է սթափության թեստ հանձնել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Լ. Հայրապետյանի վարած դիվանագիտական համարանիշներով «Մազերատի» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Ա. Դավթյանի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները նրանց դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքը հայտնում է, որ «Մազերատ»-ի վարորդը Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսն է, որը վթարից հետո փորձել է դեպքի վայրից հեռանալ, սակայն պարեկները հայտանբերել են նրան, երբ փորձել են սթափությունը ստուգել, հրաժարվել է՝ ասելով, թե վատ է զգում, ապա դիմել է հիվանդանոց:
Մոտ 1 ժամ էլ այնտեղ են փորձել նրա սթափությունը ստուգել, սակայն նույնպես հրաժարվել է, ինչից հետո քննիչը ստիպված բժիշկներին ասել է, որ արյան նմուշ վերցնեն:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Տեղում պարզվել է, որ 3-րդ վիրավորը «Տոյոտա»-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 50-ամյա Ս. Կարապետյանն է: