Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միանձնյա առաջատար է. շախմատի Բենիդորմի մրցաշար
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանական Բենիդորմ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գիրգորյանը: Կայացած 6 տուրից հետո նա վաստակել է 5,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Դավթյանը 4,5 միավորով բաժանում է 9-21-րդ տեղերը:
Այսօր կայանալիք 7-րդ տուրում Կարեն Գրիգորյանը սպիտակներով կհանդիպի Իսպանիան ներկայացնող ուկրաինացի գրոսմայստեր Վիկտոր Մոսկալենկոյի հետ:
Բենիդորմի շախմատի թվով 20-րդ միջազգային մրցաշարին մասնակցում են 29 երկրների 175 շախմատիստ, այդ թվում 7 գրոսմայստեր: