Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ռուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Վթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը ԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»


Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը

Հասարակություն

Հայաստանի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում կատարվում են գործընթացներ, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանց ներկայացուցիչները գործում են անմեղսունակության կանխավարկածով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին խոսելիս իրենց հակահայկականությամբ գերազանցում են ադրբեջանցի գործընկերներին։ Անգամ նրանց ինտելեկտի մակարդակը պետք է որ բավարարի՝ գիտակցելու համար, որ այդ հայտարարությունների պատճառով երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Կառավարության շատ անդամներ կայացնում են այնպիսի հակաօրինական որոշումներ, ներգրավվում են այնպիսի կոռուպցիոն գործարքներում, որոնց համար նույնպես վաղ թե ուշ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Դատական իշխանությունը մեծ մասամբ ներգրավված է ակնհայտ հակաօրինական գործընթացում, դատավորների՝ օրենքի հետ աղերս չունեցող վճիռներով անազատության մեջ են գտնվում տասնյակ քաղբանտարկյալներ, և նրանց թիվը սրընթաց աճում է։ Ակնհայտ է, որ այդպիսի վճիռներ կայացնող դատավորները քաջ գիտակցում են, որ երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Խորհրդարանի իշխանական պատգամավորների մի մասը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական, հակաարցախյան այնպիսի հայտարարություններով, որոնց համար երբևէ նրանց հետևից գնալու են։ Առնվազն, բայց ոչ միայն իրավապահ մարմիննները։ Այդպիսի հայտարարություններ անողների գոնե մի մասը, գոնե գործարար հատվածը գիտակցում է դա, բայց շարունակում է անել։

Նույն ֆենոմենը գործում է, առանց բացառության, բոլոր ոլորտներում՝ դիվանագետներից մինչև կրթության համակարգ, դատախազությունից մինչև զինված ուժեր։ Այդ ֆենոմենի, իսկ իրականում՝ հակաֆենոմենի հիմքում ընկած է «կարմիր գծեր» հատելու իրողությունը․ ամենատարբեր համակարգերի ներկայացուցիչներն իրենց գործողություններով անցնում են օրենքի ու հանրային բարոյականության սահմաններն այնքան ու այնպես, որ ապագայում ունենալու են լրջագույն խնդիրներ ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, համակեցության տիրույթներում։

Անմտություն կլինի մտածել, որ այդ մարդիկ, որոնց մեջ կան տասնյակ, հարյուրավոր ուսյալներ, փորձառուներ ու բանիմացներ, այդ գծերը հատում են՝ չգիտակցելով ապագայում դրա հետևանքները։ Հետևաբար՝ խելամիտ չէ մտածել նաև, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, դատական իշխանության հետևողական այլասերումն իներցիոն գործընթաց է, և յուրաքանչյուրը «կարմիր գիծ» է հատում սեփական նախաձեռնությամբ։ Շատ ավելի հավանական է, որ այդ այլասերումը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հետևողական, մեթոդական, հաշվարկված գործընթաց է։ Իսկ դրա նպատակն այն է, որպեսզի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում, բոլոր ոլորտներում լինեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր իրենց ոչ միայն ներկա բարեկեցությունը, այլ, որ ավելի կարևոր է՝ ապագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը կապում են միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության հետ։

Այլ կերպ ասած, նա ստեղծում է հանցակիցների մեծ բանակ, ովքեր ամեն ինչի պատրաստ կլինեն՝ իր իսկ իշխանությունը ու այդպիսով՝ իրենց անձնական անվտանգությունը պահպանելու համար։ Սա բոլոր ավտորիտար իշխանությունների գոյության ու երկարակեցության բանաձևերից մեկն է՝ ստեղծել հանցագործների հիերարխիկ բուրգ, որի յուրաքանչյուր մակարդակի անդամներն անհրաժեշտության դեպքում կանեն ամեն ինչ՝ բուրգի գագաթի ու դրանով նաև՝ բուրգի ամբողջականության պահպանության համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում։

Հարություն Ավետիսյան

Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըԿարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումինՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Հունիսի 7-ին գնա՛ ընտրության, քվեարկիր հանուն իրապես խաղաղ, զարգացող և ուժեղ Հայաստանի. Աննա ԿոստանյանԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի էԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքը` լուսանկարներովԵրեկ երեկոյան «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավն ավարտվեց Հանրապետության Հրապարակում շռնդալից հանրահավաքով. Ա. ՉալաբյանՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ» Հայաստան ընտրության ժամանող ՀՀ քաղաքացիներին սպառնում են վարժական հավաքներով. «Փաստ» Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ» Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Լեփ-լեցուն հրապարակ. Ուժեղ Հայաստանի բազմահազարանոց հանրահավաքըԹևս կկտրեմ, բայց չեմ համագործակցի այս կառավարության հետ Փոփոխության հրապարակը թռչնի թռիչքի բարձրությունիցԱյն ելույթը, որը վերջակետ կդնի Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարմանը. պարտադիր դիտելՀո ճղճղալո՞վ չի, ,մարդիկ չեն կարում ապրեն. է թող բռնեն, հերոսացնեն, 2 ամիս էլ կնստեմ. Գագիկ Ծառուկյան4 օրից մենք բոլորս գնալու ենք ընտրության ու փոխարինենք Փաշինյանին , Ուժեղ Հայ մարդով. Նարեկ ԿարապետյանՀունիսի 7-ին հաղթանակը մերն է լինելու, Փաշինյանը՝ Ադրբեջանինը. Սամվել ԿարապետյանՈրդիս, ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300 հազար ադրբեջանցիները.Գոհար ՂումաշյանԳյուղմասնագիտություններն այդպես էլ գրավիչ չեն դառնում. երիտասարդները պատրաստ չեն «անհարմար գործին»Մենք արտասվեցինք և երդվեցինք բերել փոփոխությունը Ինչ խոսք, շատ ազդեցիկ ելույթ էր Ռուբեն Մխիթարյանի կողմից. Աննա ԿոստանյանՀանրապետության հրապարակում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը. ՀայաՔվեՓաշինյա’ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու․Ուժեղ ՀայաստանՄերգելյան ինստիտուտը ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացրել է սեփական արտադրության վարժասարքերըՓաշինյանի և Ալիևի ծրագրերը հօդս են ցնդելու. Նարեկ ԿարապետյանԴիմում եմ քեզ՝ իմ արյունակից, իմ բախտակից ընկեր, մենք մի նավի մեջ ենք, որը կոչվում է Հայաստան․ Արեգա ՀովսեփյանՃակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ ՎարդևանյանԲոլորս այսօր հրապարակը ողողել ենք դրական էներգիայով, պատվով ենք անցել այս ընթացքը․ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը հրապարակում պատռեց «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի փաստաթուղթը«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ)
Ամենադիտված