Մարգարիտա Գասպարյան. «Ցանկանում եմ համալրել լավագույն Թոփ-20 թենիսիստների շարքը»
ՍպորտՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը առաջիկայում կմասնակցի ամերիկյան «Ինդիան-Ուելս», ապա նաեւ «Մայամի» մրցաշարերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայազգի թենիսիստուհին այս մասին տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգում ընթացող՝ St. Petersburg Ladies Trophy մրցաշարի մամուլի ծառայությանը: «Ինչ վերաբերվում է այս տարվա ընդհանուր նպատակներին, ապա շատ եմ ցանկանում մասնակցել Օլիմպիադային եւ տարեվերջում համալրել լավագույն Թոփ-20 թենիսիստների շարքը»,- ասել է թենիսիստուհին: