Հայ արվեստագետները մասնակցել են Լառնակայի միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին
ՄշակույթՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ hայաստանյան արվեստագետները մասնակցել են կայացած Լառնակայի միջազգային «HOME/HOPE» խորագրով բիենալեին:
Լառնակայի բիենալեի համադրող Եվա Կրաֆտի կողմից ընտրվել էին հետևյալ հայ արվեստագետները՝ Ալեքսեյ Մանուկյան (Հայաստան), Շուշանիկ Դրոշակիրյան (Հայաստան), Արմեն Տեր-Մկրտչյան (Հայաստան), Հարութ Հովսեփյան-ՀովՀար (Հայաստան), Բենջի Բոյաջյան (Իսրայել), Հերա Բույուկտաչյան (Թուրքիա), Գոհար Մարտիրոսյան (Ֆրանսիա), Ռոսանա Պալազյան (Բրազիլիա): Բիենալեին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 150 արվեստագետ, կայացել է 50 միջոցառում:
Ծրագիրն իրականացվել է Կիպրոսի արվեստի և մշակույթի փոխանակման ծրագրի շրջանակում: Բիենալեին մասնակցող արվեստագետների աշխատանքները ներկայացվել են ոչ միայն Լառնակա քաղաքում, այլև Կիպրոսի տարբեր վայրերում՝ հետաքրքրելով ինչպես տեղի բնակչությանը, այնպես ել միջազգային հանրությանը:
Հայ արվեստագետները բիենալեին ներկայացել են միասնական տաղավարով: Հայկական տաղավար են այցելել ավելի քան 7000 մարդ:
Նախագիծը ներառում էր ցուցահանդեսներ, վարպետության դասեր, դասախոսություններ, համերգներ, շոուներ և թատերական ներկայացումներ:
Հայկական տաղավարի թիմը ստեղծել է կայք, որտեղ ներկայացված է «HOME/HOPE» ցուցահանդեսի յուրաքանչյուր նկարիչ: Հրատարակվել է ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ զետեղված են բոլոր արվեստագետների աշխատանքները:
Լառնակայի բիենալեի թեմայի շրջանակում հայաստանյան պատվիրակները կազմակերպել էին «BioSculpt» ցուցահանդեսը, որի հիմնական նպատակն էր ցույց տալ, թե ինչպես կարող են նկարիչները և բնությունը լինել գեղեցիկ ստեղծագործությունների համահեղինակ։