Ի՞նչ հանգամանքում է մի զինծառայող վիրավորվել, մյուսը՝ զոհվել․ մանրամասներ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր առավոտյան Պաշտպանության նախարարությւոնը հաղորդագրություն տարածեց, որ սահմանին կրակոցի հետևանքով վիրավոր ունենք։ Ավելի ու նոր տեղեկություն հայտնվեց, որ զոհ կա։
Mediahub-ը պարզեց, որ տարբեր դեպքեր են։ Մեր նախնական տեղեկություններով՝ թշնամու կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող, որը ծառայում էր Վայոց ձորի դիրքերում։
ՊՆ-ից այս առանչությամբ հայտնեցին, որ շուտով հանդես կգան հաղորդագրությամբ։ Ինչ վերաբերում է առավոտվա վիրավորին, ապա նախարարության մամուլի ծառայությունից ասացին, որ նրա վիճակը կայուն ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում։
Մեր տեղեկություններով՝ նա ժամկտային զինծառայող է, և, նախնական վարկածով, վիրավորվել է զենքի օգտագործման կանոնները չպահպանելու հետևանքով։