Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ Իրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին 10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում


«Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար․ ԱԳՆ-ն պետք է աշխատանք տանի»․ Արա Խզմալյան

Հասարակություն

«ՏՀԶԿ-ն և ԵԽ-ն Հայաստանին ինչ-որ ձևով պարտավորեցնելու կամ ՀՀ-ի համար հետևանքներ առաջացնող որոշումներ կայացնելու հնարավորություններ չունեն»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը՝ խոսելով ադրբեջանական հերթական «հարձակման» մասին։

Ադրբեջանական և թուրքական լրատվականները գրել էին այն մասին, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը դիմել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը (ՏՀԶԿ) և Եվրոպայի խորհրդին (ԵԽ)՝ Հայաստանի «բնապահպանական հանցագործությունների» վերաբերյալ։ Լրատվականները նշում են, որ Ողջիի ենթադրյալ աղտոտման, ինչպես նաև Երասխ գյուղում կառուցվող գործարանի մասով Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից ՀՀ սահմանամերձ գոտում Արաքս և Ողջի գետերի «աղտոտվածության» փաստով հետաքննություն է ընթանում։ Նշված է նաև, որ Քաջարանի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Կապանի լեռնահարստացման կոմբինատների կողմից երկար ժամանակ Ողջիի անդրսահմանային աղտոտումը, ինչպես նաև Երասխ գյուղում առանց Ադրբեջանական կողմի հետ խորհրդակցելու խոշոր մետալուրգիական կոմբինատի կառուցումը և «շրջակա միջավայրի պահպանության չափանիշների խախտումը» առաջացրել են լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն, այդ կապակցությամբ էլ՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմում է հղել ՏՀԶԿ-ին և ԵԽ-ին։

«Եթե որևէ լուրջ հանցանք կատարած լիներ Հայաստանը, ապա այդ անդամ պետությունները նաև անհատական պատժամիջոցների մասին որոշում կամ որոշումներ կընդունեին, ինչպես եղել է, օրինակ, Ռուսաստանի դեպքում։ Պատժամիջոցներ կիրառելու հարցը քննարկվում է հենց այս 2 կառույցների հարթակներում։ Տվյալ դեպքում ծիծաղելի է խոսել նման հետևանքների մասին։ Սա Ադրբեջանի կողմից հերթական փորձն է Հայաստանին էլի որևէ բանում մեղադրելու համար»,-նշում է Արա Խզմալյանը։

Միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ ցանկացած սեփական անիրավաչափ արարքից առաջ Ադրբեջանը փորձում է մեղադրանքներ առաջ քաշել Հայաստանի դեմ։ Դա մի կողմից պաշտպանության, մյուս կողմից՝ լրացուցիչ ճնշում գործադրելու քայլ է։

«Որևէ իրավական հետևանքների մասին խոսել չի կարելի, քանի որ խոսքը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացի մասին է։ Ավելին, ես չեմ կարծում, որ Հայաստանը նշված կոնվենցիաներով նախատեսված որևէ նորմ է խախտել։ Մեր տարածաշրջանում առհասարակ և ընդհանրապես աշխարհում կա անդրսահմանային էկոլոգիական վնասի խնդիր, բայց այնպես չէ, որ Հայաստանը անբարեխիղճ է գործել։ Այո, գետերի աղտոտման խնդրի կա և՛ մեզ մոտ, և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում։ Հանքարդյունաբերությունը չի օգնում բնությանը, սակայն այնպիսի ռիսկեր չի առաջացնում, որոնք կարելի է միջազգային մակարդակով քննարկել որպես խախտումներ, առավել ևս հանցանքներ»,-նշում է նա։

Արա Խզմալյանի խոսքով՝ այստեղ աշխատանք ունի կատարելու Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ հարթակները, որտեղ Ադրբեջանը պարբերաբար դիմում է, բուն էկոլոգիական հարթակներ չեն։

Նշենք, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Վերջերս հայկական և ադրբեջանական ՀԿ-ները նույն հայտարարության տակ էին ստորագրել, որով թիրախավորվում է նաև հանքարդյունաբերության ոլորտը։ Մի անգամ էլ ադրբեջանական լրատվամիջոցն օգտագործել է փորձագետ, «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին:

Իրավական դաշտում վերջինիս պնդումների անհիմն և անհեռանկարային լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի դիմել Էսպոյի կոնվենցիայի իրականացման կոմիտեին, որը միտված է գնահատելու պետությունների կողմից կոնվենցիայի դրույթների կիրարկման համապատասխանությունը և այդ նպատակով պետություններին առաջարկություններ ներկայացնելու։ Վերջինս հարցին փորձել է այլ լուծում տալ՝ բազմիցս կրակ բացելով գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Iravaban.net-ը Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից իրականացվող հետաքննության վերաբերյալ հարցումներ է ուղարկել ՀՀ կառավարություն, Գլխավոր դատախազություն, Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արդարադատության նախարարություն, Ազգային ժողով ու ստացել պատասխանները։ Նշված գերատեսչություններից և ոչ մեկը նշված թեմայի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։ Միջազգային կառույցները ՀՀ նշված պետական մարմիններին որևէ ձևաչափով չեն դիմել։

Ավելին, նշված դիմումի զարգացումների, դրա վերաբերյալ ենթադրյալ արձագանքի մասին չի գրել անգամ ադրբեջանական մամուլը։

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ի հավելումն վերոգրյալի, նշել նաև, որ ՀՀ կառավարության դիրքորոշումը նմանօրինակ հայտարարությունների վերաբերյալ բազմիցս ներկայացվել է ՀՀ վարչապետի կողմից Կառավարության նիստերի ժամանակ, ինչպես նաև հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։



Արդեն երկար ժամանակ է ադրբեջանան կողմը չի դադարում իր հարձակումները Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վրա, որը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից մեկն է։ Հայաստանի տնտեսության վրա ներգործելու Ադրբեջանի ցանկությունն այնքան մեծ է, որ այդ գործին է լծել ոչ միայն «էկոակտիվիստներին», այլ նաև իրավապահ համակարգը, պետական ապարատը։

Իրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԳազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՉեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ասում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Ամենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը
Ամենադիտված