Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում հերթական հաղթանակը Հայաստանի հավաքականին բերեց Արգիշտի Հակոբյանը։
66 կգ քաշայինների կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկը 5-0 հաշվով հաղթեց խորվաթ Մատիյա Բերենդին և դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ ապահովելով 6-րդ մեդալը Հայաստանի հավաքականի համար:
Նախորդ մենամարտում Հակոբյանը 5-0 հաշվով հաղթել էր ղրղզ բռնցքամարտիկ Ռամազան Իսաևին։