Ռիչարդ Միլսն իրատեսական է համարում ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը
ՄիջազգայինՂարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը հավանական է: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը` Հայաստան ժամանելու մեկամյակի առիթով առցանց ռեժիմով պատասխանելով ՀՀ քաղաքացիների հարցերին:
«Իմ կարծիքով՝ իրական է այդ լարվածության սրումը հրահրելու հավանականությունը շփման գծի երկայնքով անգամ սխալ հաշվարկի պատճառով: Այդ պատճառով է, որ համանախագահները կոչ են արել երկու կողմերին քայլեր ձեռնարկել շփման գծի երկայնքով` բռնության մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ իրավիճակի մոնիթորինգի համար մեխանիզմներ իրականացնել»,- հայատարարեց Ռիչարդ Միլսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզության տնօրենն օրերս հայտարարել էր, որ 2016-ին ԼՂ հակամարտության սրման հավանականության մասին: Ըստ ամերիկյան դիվանագետի՝ իր երկիրը լրջորեն մտահոգված է շփման գծի երկայնքով բռնության սրման և հռետորաբանության առնչությամբ: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/02/11/76811/