Այս գեղեցկուհին ընկերոջից խնամքով թաքցնում էր իր ամենամեծ թերությունը. առաջին հայացքից քչերն էին դա տեսնում, իսկ դուք նկատեցի՞ք (լուսանկարներ)
LifeBlog.1in.am-ը գրում է .
24-ամյա Միգան Բարնարդը վերջին 10 տարիների ընթացքում թաքցնում է իր ոտքը լայն հագուստի տակ։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ հասակակիցները սկսեցին ծաղրել նրան։ Նա նույնիսկ կարողացավ սկզբանական շրջանում իր արատը թաքցնել այն տղայից, ում հետ հանդիպում էր։
Սակայն այժմ աղջիկը որոշել է բացվել աշխարհին, որպեսզի նման խնդիրներով մյուս աղջիկներն էլ չբարդույթավորվեն։ Դա դեռ քիչ էր, Միգանը նույնիսկ ֆոտոմոդել դարձավ։
Իրականում Միգանը տառապում է լմիֆեդեմայով` ավշային հանգույցների աշխատանքի խախտմամբ։ Աղջկա աջ ոտքում անընդհատ ջուր է կուտակվում, որի ծավալները երբեմն հասնում են 3 լիտրի։ Հենց դրա արդյունքում է նրա մի ոտքը, իր չափսերով զգալիորեն տարբերվում մյուսից։














