Արազ Օզբիլիսը հայտավորված չէ «Սպորտինգի» դեմ խաղում
ՍպորտԻսպանակսն «Ռայո Վալյեկանոն» հրապարակել է Պրիմերայի 24-րդ տուրում Խիխոնի «Սպորտինգի» հետ հանդիպման մեկնարկային կազմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ցուցակում հայտավորված չէ: Հայ ֆուտբոլիստն արդեն 3-րդ անընդմեջ խաղն է բաց թողնում իր նոր թիմի կազմում: Հիշեցնենք , որ Օզբիլիսն առողջական խնդիրների պատճառով բաց էր թողել մի քանի մարզում: Սակայն այժմ արդեն ապաքինվել է եւ մասնակցել է թիմի վերջին մարզումներին:
«Սպորտինգ» - «Ռայո Վալյեկանո» հանդիպումը կկայանա փետրվարի 12-ին: