Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Գազ չի լինի անորոշ ժամանակ ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի Աբովյանում վեճի մասնակիցները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ են հասցրել իրար Ավտոբուսի հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել


«Դա ոչ թե «խաղաղության», այլ «թուրանական» խաչմերուկ է»․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունները որոշեցին չմասնակցել ՀԱՊԿ նիստին: Կազմակերպությունից խորհուրդ են տալիս դեմարշներ չանել, կառույցի գլխավոր քարտուղարն էլ ասում է, որ «Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսք չկա»: Մեր երկրի իշխանություններն էլ Մինսկ չմեկնելը մեկնաբանում են անպատասխան հարցերի առկայությամբ: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները մեկնաբանում ՀԱՊԿ նիստին չմասնակցելը:

«Ընդ որում, իմ կարծիքով, դրանք պատրվակներ են, ոչ թե պատճառներ: Պատրվակներից մեկը հայտնի է՝ ՀԱՊԿ-ը չի ասում, թե մեր սահմանը որտեղ է: Մի արհեստական պատրվակ. եթե Հայաստանի իշխանություններին էլ հարցնես, թե մեր սահմանը որտեղ է, գուցե իրենք էլ դժվարանան պատասխանել, կասեն, որ Ալիևը պետք է քարտեզը ցույց տա, որ իմանանք, թե որտեղ է: Անկլավների հարցը կա, Փաշինյանն ասում է՝ «մեզ համար խնդիր չէ, եթե հանկարծ պարզվի՝ Ադրբեջանն իրավունք ունի», ասել է, չէ՞, այդ առումով հարցեր կան: Երբ Ջերմուկի կողմից ադրբեջանցիներն առաջ եկան, հետո խոսակցություններ կային, որ մերոնք նրանց մի քիչ հետ են շպրտել, Փաշինյանին հարցրեցին, թե ինչպես է հիմա վիճակը, ասաց՝ դե, շաշկու նման է, որոշ տեղեր իրենք են առաջ եկել, որոշ տեղեր՝ մենք: Ի՞նչ է նշանակում՝ ՀԱՊԿ-ը չի ասում՝ սահմանը որտեղ է, երբ դու ինքդ ասում ես, որ Ադրբեջանի հետ դեմարկացիա ու դելիմիտացիա պետք է լինի: Եթե գիտես, թե սահմանը որտեղ է, գնա Մինսկ, քարտեզը հետդ տար, ասա՝ ՀԱՊԿ, սա է մեր սահմանը, ուզում ենք, որ գաք, այստեղ ու այստեղ կանգնեք, որ խախտումներ ու պրովոկացիաներ չլինեն, դուք էլ նպաստեք մեր անվտանգությանը, եթե սահմանի հարցն է:

Հաջորդը՝ ասում են, որ ՀԱՊԿ-ը չի արել քաղաքական հայտարարություն, չի դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի դեմ: Հասկանալի է, բայց կան իրականություններ, որոնց հետ քաղաքականության մեջ հաշվի չնստել չի կարելի: Օրինակ՝ ՀԱՊԿ-ի երկրների մեծամասնությունը Ադրբեջանի հետ ունի լավ հարաբերություններ, և չեն ուզում կոշտ հայտարարություններ անել: Այդ նույնն է, որ Ռուսաստանն ասի Հայաստանին՝ դատապարտիր թռչող սարքերի միջոցով Ուկրաինայի հարձակումը Դոնեցկի, Ռոստովի, Բելգորոդի կամ Մոսկվայի վրա: Մոսկվան չի պահանջում դա, չնայած ինքն էլ է ՀԱՊԿ-ի անդամ, մենք էլ: Մի կողմից՝ մտածում է, թե իմաստը որն է, մյուս կողմից էլ՝ Հայաստանը դժվար վիճակի մեջ է հայտնվելու, այսինքն՝ անհեթեթ պահանջներ դնել պետք չէ: Պետք են գործնական քայլեր: ՀԱՊԿ-ը ասել է, որ պատրաստ է դիտորդներ բերել, եթե դա կնպաստի անվտանգության ապահովմանը: Եթե չես համաձայնում, ուրեմն վստահ ես, որ նրանք երևի թե չեն կարող նպաստել անվտանգության ապահովմանը, կարող են նպաստել եվրոդիտորդները: Ուրեմն, այդպես էլ ասա, ոչ թե պատրվակներ հորինիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Ընդգծում է՝ իրականությունն այն է, որ գնում է հստակ քաղաքականության փոփոխություն դեպի Արևմուտք: «Պետք է Ռուսաստանին ամեն ինչում մեղադրել. պե՞տք է ինչ-որ մեկը մեղավոր լինի, թե՞ ոչ: Ռուսաստանն ամենահարմարն է, Արևմուտքը փող է տալիս, Ռուսաստանը չի տալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Արդյոք իշխանությունն ունի՞ նաև խնդիր հասարակությանը ցույց տալու, որ Հայաստանը փնտրում է ու գտնում այլընտրանքներ Ռուսաստանին քաղաքական ու ռազմական ոլորտներում: «Այո, ցույց է տրվում, որ աշխատանք է արվում, նույնիսկ արդյունքներ կան: Արևմուտքից միլիոնավոր դոլարներ են խոստանում տրամադրել փախստականներին օգնելու համար, ինչ-ինչ զինտեխնիկա է գալիս՝ միջին կամ միջինից մի քիչ ցածր մակարդակի: Ըստ փորձագետների, որքան հասկանում ենք, ռեալ պատերազմական գործողությունների ժամանակ դրանք այնքան էլ էֆեկտիվ չեն լինելու»,-հավելում է վերլուծաբանը:

Չեն կայանում նաև երկկողմ բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև: Ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը մերժում է ցանկացած տեսակի հանդիպում, չնայած Հայաստանը միայն ու միայն խաղաղություն է ուզում: «Ինչո՞ւ է Փաշինյանի համար հիմա կարևոր այս «խաղաղության պայմանագիրը», որ բերի ու ինչ-որ մի բան ցույց տա ու ասի՝ մեր զոհերը սրա համար էին, «խաղաղության պայմանագիր» ենք ստորագրել: Այսինքն՝ լինի գոնե մեկ բան, որ կարողանա արդարացնել Արցախում տեղի ունեցած ողբերգությունը: Ինչպես կասեր երրորդ նախագահը՝ Ալիևի ինչի՞ն է պետք «խաղաղության պայմանագիրը», էլ ի՞նչ պիտի ստանա, որ չի ստացել: Արցախի հարցը լուծվել է Արևմուտքի հարթակում, Փաշինյանն ասել է՝ Արցախն Ադրբեջան է և վերջ, այդ մասով ստացել է իր ուզածը: Ալիևը շտապելու խնդիր չունի, եթե կարողանան Փաշինյանից էլի ինչ-որ բան պոկել, կփորձեն պոկել: Եթե չի ստացվի, մի օր կստորագրեն այդ փաստաթուղթը: Շտապելու հարց չունի, բայց ունի լուծելու առաջնահերթ խնդիրներ:

Ադրբեջանի համար հիմա մի քիչ բարդ շրջան է, Արևմուտքից մի քիչ ճնշում են, կարելի է խուսանավել, սպասել: Կարող են ավելի լավ առաջարկներ լինել, հաջող տարբերակ և այլն: Հայաստանին առաջարկում են հավաքվել, սահմանը ճշտել, բնական է, որ իրենց ձեռնտու հարցեր են լինելու սեղանին, երբ հանդիպեն, էլի անկլավների հարցն է բարձրանալու: «Խաղաղության պայմանագիրը» Հայաստանի պատկերացմամբ նշանակում է, որ սահմանը ճշտվում է, Ադրբեջանը զորքերը հետ է քաշում, բնականաբար, Ադրբեջանը չի ուզում դա անել, դա էլ պայմանագիրը չստորագրելու մի պատճառ»,-հավելում է մեր զրուցակիցը:

Շատ է խոսվում նաև այն մասին, որ Ադրբեջանն այս պահին քաղաքական և նաև ռազմական ճակատում կտրուկ քայլերի չի գնում, քանի որ չի «մարսել» Արցախում տեղի ունեցած աղետի հետևանքները: «Դա իրոք այդպես է: Եթե նայենք Ալիևի բոլոր քայլերը, դրանք տրամաբանության մեջ են: 44-օրյա պատերազմից հետո էլ միանգամից չսկսեց Արցախը մաքրել, քայլ առ քայլ, շրջան առ շրջան՝ Լաչին, Աղավնո, Սուս, ճանապարհներ և այլն, հիմա էլ՝ սա: Աստիճանաբար պետք է ամեն ինչ մարսի: Բացի դա, իրենք էլ պետք է հասկանան, թե ռուսները որքան ժամանակով այնտեղ կմնան, մինչև 2025 թվականը ինչպես են խաղաղապահների հետ հարաբերվում, ինչպես է լուծվում փախստականների հարցը: Մեկ էլ տեսար՝ Հայաստանը համաձայնեց Ադրբեջանի փախստականների վերադարձին, այդ դեպքում էլ իրենք կասեն՝ թող արցախցիները գան Ստեփանակերտ՝ հասկանալով, որ վստահաբար նման բան չի լինի: Մարդիկ մի անգամ 44-օրյայից հետո վերադարձան, հիմա նորից նույնը չեն անի»,-նշում է քաղաքական վերլուծաբանը:

Փաշինյանական իշխանությունը հիմա էլ ձեռնամուխ է եղել Հայաստանը «խաղաղության խաչմերուկ» դարձնելու գործընթացին: «Դա հերթական անգամ Փաշինյանի կողմից մի հասկացությունը մեկ ուրիշով փոխարինելն է: Ասում էր՝ «խաղաղության օրակարգ», սիրուն է հնչում, բայց եթե նայենք գետնի վրա, ապա դա նշանակում է մի օրակարգ, որ Հայաստանը քայլ առ քայլ, դանդաղ, բայց բավարարում է Ադրբեջանի պահանջները: Եթե այդպես ասեր, ավելի ճիշտ կլիներ: Հիմա ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Խաչմերուկի գովազդային հոլովակից մեկ բան է պարզ հասկացվում՝ դա «խաղաղության խաչմերուկ» չէ, «թուրանական խաչմերուկ» է, Ադրբեջանը Թուրքիայի հետ Հայաստանի միջոցով կապելու խաչմերուկ է:

Իրենց հոլովակի 95 տոկոսը նվիրված է նրան, թե Ադրբեջանն ու Թուրքիան որ գյուղերով ու քաղաքներով և ճանապարհներով կարող են իրար կապվել: Ցույց են տալիս ուղիները, թե ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան կարող են իրար կապվել Հայաստանի միջոցով: Մնացած հինգ տոկոսը Հյուսիս-Հարավի մասին է, որն ուտոպիա է, և որի կարիքն առանձնապես ոչ ոք չունի: Եթե դրան ինչ-որ անուն դնենք, ապա դա «թուրանական խաչմերուկ» է Հայաստանի տարածքով: Այն կյանքի կոչելու իմաստով հնարավոր է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հավանությունը տան այդ բոլոր (խոսքը չորս-հինգ ճանապարհի մասին է) ճանապարհները Հայաստանի վրայով բացվելուն: Հոլովակում հստակ ու կետերով նշված է, թե որտեղ է Հայաստանը սահմանը բացում Թուրքիայի առաջ, որտեղ՝ Ադրբեջանի: Դրանով Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ լծակներ են ստանալու Հայաստանի վրա ազդելու»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՇրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ ինչ եղանակ կլինի Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը Մեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանԳազ չի լինի անորոշ ժամանակ Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար «Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիր Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան Բլոգեր Նինա Տիտանյանի հայրն է կյանքից հեռացել Պուտինը և Ալիևը կողմ են արտահայտվել Մերձավորարևելյան տարածաշրջանում ռшզմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ. նա կհանդիպի Եվրոպական խորհրդարանի նախագահի հետ Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է Աբովյանում վեճի մասնակիցները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել և հարվածներ են հասցրել իրար Ավտոբուսի հրդեհի հետևանքով վեց մարդ է զոհվել ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն ԳրիգորյանԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում Իրանի զինվшծ nւժերը խնդրել են մուսուլման բնակչությանը և տարածաշրջանի երկրներին մատնանշել ԱՄՆ-ի և Իսրայելի nւժերի տեղակայման վայրերը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. Փեզեշքիան ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդ լինելու հրավեր է ստացել ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Իսրայելի պաշտպանnւթյան բшնակը հայտարարել է Բեյրութում Հեզբnլլահի օբյեկտների վրա hարվածների շարքն ավարտելու մասին ԱՄՆ-ը հայտնել է Իրանի դեմ գnրծողության սկզբից ի վեր 140 վիրավnր ամերիկացի զինվnրականների մասին Ֆասթ Բանկն աջակցություն է տրամադրել Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարանի վերանորոգման համար Ինձ համար մեծ պատիվ էր անձամբ այցելել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզելիա Աբգարյանին եւ հորս կողմից շնորհավորել մարտի 8-ի առթիվ. Հովհաննես ԾառուկյանԻրական փաստեր. Սամվել Կարապետյանը` Հայաստանի հաջորդ վարչապետ. տեսանյութ Հորմուզի նեղուցում բեռնատար նավ է այրվnւմ Մեր երկրի ապագա ղեկավարը կլոուն չպիտի լինի ու կլոունություն չպիտի անի. Արշակ ԿարապետյանԱրտակարգ իրավիճակների ծառայություն. բարեփոխումների հայեցակարգ՝ քայլ առ քայլՏաշիր համայնքի բնակիչները «ՀայաՔվեի» հետ կիսվում են իրենց խնդիրներովԻրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Պակիստանը հաստատել է իր պատրաստակամությունը՝ ցանկացած պահի կանգնել Սաուդյան Արաբիայի կողքինՎարդենիսում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և 2 «Opel»․ կան վիրավnրներ Փոքր ուշադրությունը մեծ ուժ է մարդուն. Ուժեղ Հայաստան լինելու է միանշանակ. Արթուր Միքայելյան (տեսանյութ) Քաղաքական դիսկուրսն Ադրբեջանի՝ ՀՀ-ի տարածքում մխրճվելու վերաբերյալ զավեշտի նոր բարձունքներ է նվաճում. Աբրահամյան Շաբաթվա վերջին սպասվում են տեղումներ Վթար. երկար ժամանակ ջուր չի լինի ԱՄՆ արևային էներգետիկան «ցնցումների» մեջ է Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում վերջին 3 օրվա ընթացքում ռուսական ցորենի 2-րդ խմբաքանակը Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավnրվել է պատերшզմի սկզբում. NYT
Ամենադիտված