Դի Մարիան հայտարարել է, որ կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան հայտարարել է, որ շուտով կհեռանա ազգային թիմից։
«Մեծ ցավով ես «ցտեսություն» եմ ասում ամենահիասքանչ բանին, որն ինձ հետ պատահել է իմ ողջ կարիերայի ընթացքում»,- սոցցանցերում Դի Մարիայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անխել Դի Մարիան Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2008 թվականի սեպտեմբերի 6-ին Պարագվայի հետ խաղում,՝ ԱԱ-2010 ընտրական մրցաշարի շրջանակում, որում թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1:1: Դի Մարիան մեկնարկային կազմում էր և փոխարինվել է ընդմիջմանը:
Ընդհանուր առմամբ, կիսապաշտպանն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 136 հանդիպում և դարձել 29 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում Դի Մարիան դարձել է Ամերիկայի գավաթի 2021 թվականի հաղթող, և 2022 թվականի աշխարհի չեմպիոն։ Ֆուտբոլիստը օլիմպիական հավաքականի կազմում ոսկե մեդալներ է նվաճել նաև 2008 թվականի Օլիմպիական խաղերում։
Աղբյուր ArmSport.am