Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN


«Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց:

«Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև այն, որ Ադրբեջանում Հայաստանը ներկայացնում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ կերպ մեկնաբանել չի կարելի: 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը խաչ քաշեց Արցախի Հանրապետության վրա: Մեկ տարի անց գրեթե նույն օրը Գրանադայում ընդունվեց մի հռչակագիր՝ առանց Ադրբեջանի մասնակցության, որը բովանդակային առումով չի տարբերվում այն փաստաթղթից, որով խաչ քաշվեց Արցախի Հանրապետության պատմության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ադրբեջանի նախագահը նշում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանից, խոսում է «խաղաղ ճանապարհով իր պատմական տարածքներ վերադառնալու» մասին: Շատ փորձագետներ սա դիտարկում են որպես Հայաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն, ոմանք էլ պնդում են՝ Ադրբեջանը դեռ պետք է «մարսի» Արցախում տեղի ունեցածը: «Ադրբեջանն այդ տարածքները համարում է իրենը, տարածքն իրենցն է, դրա վերաբերյալ նկրտումներ չունեն, ասում են՝ «մերն ենք վերադարձնում»: Թե ինչպես են Հայաստանում մարդիկ դա ընկալում, դա էլ նրանց խնդիրն է: Երկար ժամանակ Հայաստանում քարոզչական ֆոնն այլ էր, և դա՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 90-ականներից էլ դա կար, երբ Արցախը ներկայացվում էր որպես բեռ, այլ ոչ որպես կենդանի վահան: Մարդկանց մոտ չկար ընկալումն այն բանի, որ Արցախի կորստից հետո Ադրբեջանը զբաղվելու է Հայաստանով: Ռազմական գործողությունները նախկինում Արցախի Հանրապետության տարածքում էին, հիմա այն չկա: Սա պատահականություն չէ, սա արդեն օրինաչափության դրսևորում է լինելու:

Օրերս կրակոց եղավ, և մեկ վիրավոր ունեցանք: Կենդանի վահանն իրենք ոչնչացրել են: Հաշվի առնելով իրենց քաղաքական անցյալը՝ սա չեն համարում ձախողում, որովհետև միշտ էլ ձգտել են ազատվել «ղարաբաղցի տականքներից»: Դա էր չէ՞, «Մարտի մեկի» գիշերն ասում Փաշինյանը: Իրենք համարում են, որ Հայաստանն են ազատել այդ «ղարաբաղցի տականքներից ու տականք Արցախից»: Հիմա քաղելու են իրենց իսկ վարած քաղաքականության դառը պտուղները: Բողոքում են, որ Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ո՞վ է դրանում մեղավոր, ո՞վ է ադրբեջանական այս քաղաքականությանը հիմք տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ դեմարշ է սկսվել Ռուսաստանի նկատմամբ: Իշխանությունն ասում է, օրինակ՝ «չենք մեկնում ՀԱՊԿ նիստին, քանի որ անպատասխան հարցեր ունենք»: Փորձագետները փաստում են, որ Հայաստանը փորձում է այլընտրանքներ գտնել Ռուսաստանին, արտաքին քաղաքական ու ռազմական դաշտում դա Արևմուտքն է: Մաթևոսյանը կարծիք է հայտնում՝ Արևմուտքում այլընտրանք չեն գտնի, որովհետև չեն էլ փնտրում:«Իրենց այլընտրանքը թուրքական է: Սա քարոզչական ֆոն է: Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ապագա, և այն Ռուսաստան-Իրան առանցքից դուրս է: Դեռևս մայիսին ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն ասել էր՝ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ոչ միայն կարողանան խաղաղ ապրել, տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կոլեկտիվ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Երբ միացնում ենք ամերիկացի դիվանագետների այս երկու ձևակերպումները, մեր հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվում է՝ իրենք ակնկալում են, որ այստեղ լինի ռազմաքաղաքական դաշինք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Մնացած ամեն ինչն ուղղակի ֆարս է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սա անում: Միայն այդ տիպի՝ թուրքական Հայաստանում ինքը որպես քաղաքական գործիչ ունի ապագա: Իր անձնական, նաև իշխանական խմբավորումների տեսանկյունից հասկանում է, թե ինչ է անում: Մեկ օրինակ բերեմ Արգենտինայից: Նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել մի մարդ, որն ասում է՝ ազգային արժույթից պետք է հրաժարվենք, դոլարը պետք է լինի մեր արժույթը, պետք է հրաժարվենք համագործակցությունից Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, և մեր ուղեգիծը պետք է լինի դեպի ԱՄՆ: Այս մարդու քաղաքական ապագան այդ ուղղությամբ է, Փաշինյանի ապագան Թուրքիայի ուղղությամբ է: Ուղղակի մեր ու Արգենտինայի տարբերությունն այն է, որ նրանց հարևանները նույնաբովանդակ ծրագրեր Արգենտինայի նկատմամբ չունեն, ինչ Թուրքիան ունի: Ադրբեջանն ու Թուրքիան կարողանում են այս ամենը շատ լավ խաղարկել: Ռուբեն Ռուբինյանի գործընկեր Քըլըչը եկել էր Հայաստան, սահմանամերձ տարածք, այնտեղ ուսումնասիրում էին, թե ինչպես են ականազերծման աշխատանքները կատարվում և այլն:

Իրենք սիմվոլիկ ժեստեր են անում, տպավորություն ստեղծում, որ սահմանը կբացեն և այլն: Շատ լավ հասկանում են, որ պատմական հնարավորություն կա Հայաստանի ձեռքով իր անվտանգային համակարգը ոչնչացնել, ռուսներին այստեղից դուրս բերել: Եթե կորցնենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը, Իրանն ու Ռուսաստանը տեսական հնարավորություն էլ չեն ունենա Հայաստանին քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերել, ֆիզիկապես այդպիսի տարածք չի լինելու, որով իրենք կկարողանան դա իրականացնել: Դրանից հետո ի՞նչն է Թուրքիային և Ադրբեջանին խանգարում պարզապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը:

Արցախը դատարկվեց, արցախահայերին շնորհում են Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում, 1-2 մլն դոլար են ուղարկում և այլն: Չեմ ծաղրում, այլ պարզապես ֆիքսում եմ սա՝ որպես իրողություն: Ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանի հետ նույնը լինելու դեպքում այլ իրողություններ են լինելո՞ւ: Գուցե մեզ Նյու Յորքի պատվավոր քաղաքացիություն տան, բայց իրողությունը սրանից չի փոխվում: Սարսափելի իրավիճակում ենք, մարդիկ ուղղակի սա չեն հասկանում: Պնդում եմ՝ այն, ինչ նա ստորագրել է Գրանադայում, քաղաքական բովանդակության առումով չի տարբերվում նրանից, ինչը 2022 թ.-ին ընդունել է Պրահայում, որով ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը: Արցախը Պրահայից հետո մեկ տարի դիմացավ, տեսնենք՝ Հայաստանը Գրանադայից հետո ինչքան կդիմանա»,-ընդգծում է քաղաքագետը:

Այսքանով հանդերձ, Հայաստանը «հավակնում է» դառնալ տարածաշրջանի «խաղաղության խաչմերուկը»: «Հետաքրքիր է ուսումնասիրել ադրբեջանական ու թուրքական մամուլը: Իրենք ասում են, որ այն վատ ծրագիր չէ, բայց ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ Նախիջևանը: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանի այս փորձերն՝ ամեն կերպ ներգրավել Արևմուտքին մեր տարածաշրջան, ընդդիմության են արժանանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից: Այն բանից հետո, երբ Ալիևը կլանեց Արցախը, առաջին որոշումներից մեկը Ջաբրայիլից դեպի Իրան նոր ճանապարհ կառուցելու մասին էր: Տեսնում ենք, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասում է, թե Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում երկաթգիծը կարող է Հայաստանի տարածքով չանցնել: Նույնն ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: Այդ «խաղաղության խաչմերուկը», մեղմ ասած, վերածվելու է փաշինյանական տուպիկի:

Արևմուտքի հովանու ներքո այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ, հակառակը՝ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեց: Ադրբեջանը Արևմուտքին բերում է մեր տարածաշրջան, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, բայց իրենք, ի տարբերություն Փաշինյանի, բրիտանացի դիտորդներ չեն բերում Ադրբեջանի և Իրանի սահմանին, ինչը կգրգռի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ անգամ Թուրքիային: Ադրբեջանը համագործակցության լայն ծրագրեր ունի Արևմուտքի հետ, ի դեմս Մեծ Բրիտանիայի, իսկ այն ծրագրերը, որոնք Բրիտանիայի շահերից են բխում՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, պատրաստ են իրենց ձեռքով իրականացնել՝ ծրագրեր ընդդեմ Իրանի:

Մեր պարագայում նույնն այլ կերպ են անում, փորձում են Արևմուտքին բառի բուն իմաստով այստեղ բերել՝ դիտորդներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհասկանալի ծրագրեր և այլն: Դա հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը միավորվելու են այն գաղափարի շուրջ, որ պատժեն Հայաստանին դրա համար: Սա պարադոքս է: Նույնն անում է Ադրբեջանը, բայց այնպես, որպեսզի հակազդեցություն չստանա Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Վերադառնալով Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին. երբ իրենք ասում են, որ կարող ենք Ռուսաստանի և Իրանի առանցքից դուրս ապագա ունենալ, ստացվում է՝ և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար մեկ ճակատագիր են նախատեսել, որ պետք է թնդանոթի միս դառնանք իրենց պատերազմում ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Իրականում մարդիկ չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ Քոչարյան«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԲժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասինԱդրբեջանի դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է բանտարկությանՇախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում ենԱմառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համարԹուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում․ ErmenihaberԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցությունՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԻսրայելն ու «Հըզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ | Թրամփը գրառում է արել, իսկ Իրանը՝ փակել Հորմուզի նեղուցըԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԵրևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է «Միսիս Եվրոպա 2022» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած մոդել, արցախցի Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները
Ամենադիտված