Ազատ է արձակվել ամենահայտնի մարդասպաններից «Սաշա Սոլդատ» մականունով Պուստովալովը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ալեքսանդր Պուստովալովը (Սաշա Սոլդատ)՝ 1990-ականների ամենահայտնի քիլլերներից մեկը, ազատ է արձակվել Մոնինո ավանի խիստ ռեժիմի գաղութից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պուստովալովը, ինչպես նշվում է, իրավապահների հսկողության տակ կլինի ևս երեք տարի, ամիսը երկու անգամ տղամարդը պետք է ներկայանա ոստիկանություն:
Նախատեսված են նաև այլ սահմանափակումներ։ Տղամարդուն, մասնավորապես, արգելվում է լքել բնակության քաղաքը և գիշերային ժամերին դուրս գալ փողոց։
Հիշեցնենք, որ Պուստովալովը դատապարտվել էր 24 տարվա ազատազրկման։ Նա ունի 22 ապացուցված սպանություն, այդ թվում՝ մարդասպան Ալեքսանդր Սոլոնիկի սպանությունը, կազմակերպված հանցավոր խմբի առաջնորդների, ոստիկանության և դատախազության աշխատակիցների սպանություններ։ Ձերբակալվել է 1999թ. նոյեմբերի 19-ին: Հետաքննությունը, ըստ բաց աղբյուրների տվյալների, տևել է շուրջ հինգ տարի։