Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով տաք ուտեստ
LifeLife.panorama.am-ը գրում է .
Բաղադրամասեր՝
800 գրամ կարտոֆիլ
4 հատ կանաչ սոխ
1 տուփ թթվասեր
300 գրամ սերուցք
120 գրամ կարագ
Հոլանդական չեդեր պանիր
3 բաժակի չափ եգիպտացորենի ձողիկներ
Պատրաստման եղանակ՝
Սոխը տապակել, ավելացնել թթվասեր, սերուցք։

Ավելացնել պանիր ու խառնել։

Կրակից վերցնել պանրի զանգվածը և ավելացնել քերած կարտոֆիլը։

Դնել ջեռոցի ամանի մեջ, ավելացնել եգիպտացորենի փաթիլները և եփել ջեռոցում 180 աստիճանով։



