Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին հրաժարվեց նախագահական ընտրարշավից
ՄիջազգայինՆյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին Նյու Հեմփշիրի փրայմերիզներում կրած ձախողումից հետո հրաժարվել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու պայքարին հետագա մասնակցությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կուսակից գործընկերների թվում Քրիստին նախնական ընտրություններում արձանագրել է վեցերորդ արդյունքը, թեեւ նա այնտեղ թեկնածուներից առաջինն էր սկսել ընտրարշավը:
Նախօրյակին Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիրում հավաքել է հանրապետականների ձայների 35 տոկոսը, նրա գլխավոր մրցակիցը՝ Ջոն Քեյսիկը՝ 16 տոկոսը:
Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա Բեռնի Սանդերսի օգտին քվեարկել է դեմոկրատ ընտրողների 60 տոկոսը, իսկ Հիլարի Քլինթոնի օգտին՝ 39 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: