Դիարբեքիրում երկու թուրք զինվոր է սպանվել
Ուշադրության կենտրոնումԴիարբեքիրի Սուր գավառում, որտեղ 2015 թվականի դեկտեմբերի 2-ից շարունակվում է փողոց դուրս գալու արգելքը, թուրքական զինված ուժերը շարունակում են գործողություններն ընդդեմ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քուրդ զինյալները հերթական հարձակումն են իրականացրել թուրքական ուժայինների դեմ, ինչի հետևանքով երկու զինվոր ծանր վիրավորվել է: Նրանցից մեկը մահացել է տեղում, մյուսը՝ հիվանդանոց գնալու ճանապարհին:
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ Սուրում իրականացվող գործողությունների շրջանակում փետրվարի 10-ին սպանվել է քուրդ մեկ զինյալ: