Աշխարհ, կանգնիր․ Ալիևին նոբելյան մրցանակի են ուզում ներկայացնել
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի ժողովրդական գրող Չինգիզ Աբդուալևն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունն առաջադրել Նոբելյան մրցանակ ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այս առաջարկությամբ գրողը հանդես է եկել «Դեպի Նոբելյան մրցանակ տանող ճանապարհի դասերը․ միֆեր, դժվարություններ, հաջողություններ ու մարտահրավերներ»» կոնֆերանսի ժամանակ։
Նա զուգահեռներ է տարել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ․ «Բարաք Օբաման ոչինչ չի արել, բայց նրան տվել են մրցանակը։ Իսկ մենք արդար պատերազմում ոչ մի վնաս չենք տվել ոչ մի երեխայի ու ոչ մի կնոջ»»։ Խոսքը, ընդ որում, խաղաղության մրցանակի մասին է։
Աբդուլաևի ցինիզմն, իհարկե, բնորոշ է ադրբեջանական քաղաքական էլիտային ու մտավորականությանը, բայց սա մարդկությանն ուղղված բացահայտ ծաղր է՝ պատերազմական հանցագործությունները խրախուսող, ցեղասպանական քաղաքականություն վարող Ալիևին Նոբելյան մրցանակի փոխարեն պետք է Հաագայի դատարանի դատին հանձնել։
Աբդուլաևը «համեստաբար» լռում է այն մասին, թե ինչպես են Ալիևի վարժեցված հատուկջոկատայինները ողջ-ողջ մարդկանց մաշկը քերթել, անդամահատել, խոշտանգել զինծառայող հինգ հայ կանանց, ռազմագերիներին գլխատել, կտտանքների ենթարկել ու սպանել մանկահասակ երեխաներին։
Հ․Գ․ ՀՀ ՄԻՊ-ը արցախահայության բռնի տեղահանումից հետո հայտարարեց, որ անդամահատված կանանց ու երեխաների մարմիններ են Երևան տեղափոխվել ու այդ մասին անգլերեն զեկույցները կտրամադրվեն նաև միջազգային համապատասխան կառույցներին։