Պայթյունը տեղի է ունեցել հանդերձարանում. ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պայթյունը տեղի է ունեցել քիմիական նյութերի հետ կապ չունեցող վայրում՝ նկուղում, որտեղ ոչինչ չի պահվում։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։
«Դա եղել է հանդերձարան կանաչապատման ծառայության աշխատակիցների համար, որ իրենց գործիքները պահեն, հագուստը փոխեն, քիմիական պահեստ չի եղել»,- նշեց դեկանը։
Նրա խոսքով՝ եթե քիմիական նյութեր պայթած լինեին, ապա որևէ մեկը ողջ չէր մնա, այս դեպքում տուժածներն ունեն այրվածքներ, ծխից թունավորում, սակայն քիմիական նյութերից թունավորում չկա։