Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Երևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ


Մեղադրելով ՌԴ-ին՝ Արևմուտքն ինքն է անթաքույց միջամտում ՀՀ ներքին գործերին. վերլուծություն և փաստեր

Վերլուծություն

Հայաստանյան իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտորի արդեն բացահայտ փոփոխությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնեցնում առանց այդ էլ ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում գտնվող Երևանին: Ակնհայտ է, որ Արևմուտքը՝ Հայաստանը Ռուսաստանից պոկելու իր անթաքույց փորձերն իրագործելիս ցանկանում է ստեղծել տպավորություն, որ այդ ոչ թե իրենք, այլ հենց Մոսկվան է խառնվում ՀՀ ներքին գործերին, իսկ ՀՀ իշխանություններն էլ փորձում են «հերոսաբար» դրանից խույս տալ և ապավինում են արևմուտքի օգնությանը:

Սակայն, փաստերն անհերքելի ուժ ունեն և եկեք հենց փաստերով դիտարկենք, թե որ երկիրն է իրապես խառնվում ՀՀ ներքին գործերին: Գանք 2018 թվականից: Անմիջապես հեղափոխությունից հետո պաշտոնական Մոսկվան ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցածը ՀՀ ներքին գործն է և Մոսկվան չի խառնվում ու որևէ կերպ գնահատական չի տալիս հայ ժողովրդի կատարած ընտրությանը: Ռուսական հեղինակավոր «Эксперт» ամսագիրը 2019 թվականին անգամ ծավալուն հոդված էր հրապարակել և մեջբերել  քաղաքագետների, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո: 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ «Մեր դիրքորոշումը հավասարակշռված, հստակ և միանշանակ է, որը մենք դավանում ենք ինչպես արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, այնպես էլ մեր արտաքին քաղաքականության մեջ, որն ուղղված է առանձին երկրների, պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցության կառուցմանը՝ ներքին գործերին չխառնվելը: Դա (Հայաստանում տեղի ունեցողը) ինքնիշխան պետության ներքին գործն է, քաղաքական գործընթաց է այդ երկրում, այլ գնահատականներ լինել չեն կարող»: Միևնույն ժամանակ, այդ նույն պահին Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հորդորում էր ՀՀ իշխանություններին հրաժարվել «պատմական կաղապարից» իր միջազգային հարաբերություններում (նա առանձնապես չէր թաքցնում, որ խոսքը Ռուսաստանի հետ ավանդական բարեկամության մասին էր):

Իսկ այժմ տեսնենք, թե ինչով է զբաղված Արևմուտքը: Գաղտնիք չէ, որ Արևմուտքի կողմից այլ երկրների ներքին գործերին միջամտելու գործիքակազմը բավական մեծ է և այդ ցանկում կարելի է առանձնացնել տարատեսակ ՀԿ-ների ֆինանսավորումը, որոնք էլ այդ գումարով տվյալ երկրում առաջ են տանում արևմտյան օրակարգն ու շահերը: Հեղափոխությունից հետո հեղինակավոր պարբերականներից մեկը ծավալուն անդրադարձ էր կատարել Հայաստանում Ջորջ Սորոսի ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող գործիչների ու կառույցների գործունեությանը: Հայաստանյան ՀԿ-ների նախագծային ֆինանսավորման ամբողջական ծավալը ճշգրիտ ուսումնասիրել հնարավոր չէ: Անհատական դրամաշնորհների վերաբերյալ տվյալներ են հրապարակում միայն Սորոսի հիմնադրամի գրասենյակը, Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամը (NED) և բրիտանական «Sigrid Rausing Trust» հիմնադրամը: Ընդ որում` հայտնի է, որ նրանք ֆինանսավորման առյուծի բաժինը ստանում են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ժողովրդավարության աջակցության եվրոպական հիմնադրամի, Հայաստանում արևմտյան երկրների դեսպանատների և մի շարք այլ արևմտյան հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցով: Ահա թե որքան գումար են ստացել հայաստանյան ՀԿ-ները Սորոսի հիմնադրամից 2021-2022 թվականների ընթացքում: 160 հազար դոլարի դրամաշնորհ է ստացել «Դեմոլավ» տեղեկատվական կենտրոնը: Ծրագրի նպատակն է աջակցել Factor.am լրատվամիջոցին` ապահովելու համապարփակ և վերլուծական լուսաբանում Հայաստանում քաղաքականության հիմնախնդիրների և քաղաքացիների կարիքների մասին` համոզվելով, որ ճգնաժամի ժամանակ այդ հարցերը չեն մղվում հանրային խոսակցության լուսանցք: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը Սորոսի հիմնադրամից ստացել է 39,760 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ: Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ն ստացել է 52,500 ԱՄՆ դոլար: ՀԿ-ի ղեկավարը Սեդա Մուրադյանն է: Դրամաշնորհը նպատակ ունի աջակցել Մեդիա կենտրոնի հարթակին՝ քննարկելու Հայաստանի կարևորագույն խնդիրները հարցազրույցների, ասուլիսների և այլ հանրային միջոցառումների միջոցով: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ստացել է 40 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն Իր գործունեության 4 տարիների ընթացքում  տարբեր հիմնադրամների կողմից ստացել է մոտ 590 000 դոլար արժողությամբ դրամաշնորհներ, ըստ որում՝ այդ գումարի մոտ կեսը (մոտ 289 000 դոլար)՝ անցած երկու տարիներին Սորոսի հիմնադրամի կողմից:  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստացել է 74,975 ԱՄՆ դոլար:  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հիմնադրամից ստացել է 44 հազար ԱՄՆ դոլար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան հիմնադրամից ստացել է 133,948 ԱՄՆ դոլար: «Ասպարեզ» լրագրողների ակումբը 2021 թվականին Սորոսի հիմնադրամից ստացել է 61,407 ԱՄՆ դոլար:  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Հիմնադրամից ստացել է 90,000 ԱՄՆ դոլար: Սորոսի հիմնադրամից նախորդ տարվա ընթացքում դրամաշնորհներ ստացած ՀԿ-ների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ: Եվ սա չհաշված ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներն ու այն բազմաթիվ սեմինարները, վերապարաստման դասընթացները, թրեյնինգները, որոնք կազմակերպվում են թե՛ ԱՄՆ, թե՛ ԵՄ հովանու ներքո: Դիցուք՝ վերը նշված ՀԿ-ների ղեկավարներից մի քանիսն ընդամենն օրեր առաջ մասնակցում էին Բրյուսելում կազմակերպված ՀՀ-ԵՄ ռազմավարական երկխոսության զարգացմանը նվիրված երկօրյա ֆորումին:

Բերենք ևս մեկ օրինակ: Այս տարի պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որը նպատակ ունի «աջակցել երկրում անկախ մեդիայի» կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են «Ինտերնյուզ» կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։ Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։ Բնականաբար, Արևմուտքի կողմից նման առատաձեռնության իրական նպատակը դժվար չէ կռահել: ԱՄՆ-ն և ԵՄ երկրները Հայաստանում ստեղծել են «ռեսուրսային», «մեդիա» և «իրավապաշտպան» կենտրոնների ցանց, որոնք աշխատում են մեկ ընդհանուր տրամաբանության շրջանակում։ Այս ցանցի շրջանակում իրար սերտորեն փոխկապակցված և միևնույն աղբյուրներից ֆինանսավորվող, բայց, այնուամենայնիվ, ճյուղավորված հեռուստաալիքների և կայքերի միջոցով բնակչությանը պարտադրվում է արևմտամետ հռետորաբանություն։ Տեղական ՀԿ-ները չեն թաքցնում, որ գոյատևում են առավելապես արևմտյան ֆինանսավորման հաշվին։ Իրենց կայքերում և միջոցառումներում նրանք օգտագործում են միջազգային դոնորների տարբերանշանները։

Փաստերի վերլուծությունը երկրորդ կարծիք չի թողնում․ պարզից էլ պարզ է, թե արտքին որ խաղացողներն են միջամտում Հայաստանի ներքին գործերին և ովքեր են փորձում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերել պաշտոնական Երևանի հետ շփումներում՝ հարգելով մեր երկրի ինքնիշխանությունը: Արևմտյան դերակատարները հայտարարում են, որ Հայաստանի համար գլխավոր վտանգը «Ռուսաստանի հիբրիդային ագրեսիան» է և Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին։ Դրամաշնորհ տվողներն անհրաժեշտ են համարում քաղհասարակության շրջանում այդ դիրքորոշման հանրահռչակումը։ Գործնականում արևմտյան երկրները նման քաղաքականության միջոցով Հայաստանում ձևավորում են իրենց հավատարիմ քաղաքական էլիտայի խմբեր, իրենց անհրաժեշտ տեղեկատվական ֆոն են ապահովում՝ ազդելով նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ միջամտություն Հայաստանի ներքին գործերին, ինչպես ասում են՝ փաստերը խոսում են իրենք իրենց փոխարեն:

Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մակրոնի առավոտյան վազքի ժամանակ անհետ կորածների ծնողները նամակ փոխանցեցին նրան Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Կարո՞ղ է՝ Նիկոլը Սյունիքն էլ տա, Թրամփն էլ գա Հայաստան. Նիկոլի երեսպաշտությունն էս է Այս գույնզգույն ձկներով ակվարիումը Համալիրն է՝ այնտեղ հավաքված մեկուսացված եվրոպացիներով. Աշոտյան Տղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերը Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Պղծվել են զոհված զինվորների գերեզմաններ՝ հարուցվել է քրեական գործԱշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանԻրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա ԿոստանյանԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա «ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված