5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար. շախմատի ԵԱ
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չեռնոգորիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր Հայաստանի հավաքականների համար:
Տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին։ Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը պարտություն են կրել, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Հայաստանի հավաքականն ունի 7 միավոր և բաժանում է 6-8-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը 9 միավորով Գերմանիայի հավաքականն է:
Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի թիմին։ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են։ Հայ շախմատիստուհիները 6 միավորով բաժանում է 8-13-րդ տեղե