Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
ՀասարակությունՀանրապետության ամբողջ տարածքում փետրվարի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհնե րը բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: