Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Ալավերդի համայնքում, կարծես թե, կարող են տեղի ունենալ արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ սեպտեմբերից սկսած համայնքում տեղի չեն ունենում ավագանու նիստերը, ինչի պատճառը ավագանու՝ «Ապրելու երկիր» խմբակցությունը լքած անդամներից մեկն է։
Ի դեպ, երեկ ևս տեղի չի ունեցել ավագանու հերթական նիստը, և եթե դեկտեմբերին էլ նախատեսվող վերջին նիստը տեղի չունենա, ապա կառավարությունը, ըստ ամենայնի, կդադարեցնի ավագանու լիազորությունները և կնշանակի արտահերթ ընտրություններ։
Հիշեցնենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրությունների արդյունքում համայնքի կառավարումը ստանձնել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը (13 մանդատ), որին միացել է նաև Հայ ազգային կոնգրեսը (1 մանդատ)։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում