Հնդկաստանում մեկ օրում շոգից 500 մարդ Է մահացել
ՄիջազգայինՀնդկաստանում անոմալ շոգից զոհերի թիվն ամեն օր կրկնապատկվում Է. միայն մայիսի 28-ին այստեղ զոհվել Է, առնվազն, 500 մարդ, զոհերի ընդհանուր թիվը գերազանցել Է երկու հազարը:
Մայիսի 29-ին այս մասին հաղորդել Է India TV հեռուստաալիքը:
«Մայիսի 28-ի երեկոյի դությամբ պաշտոնական վիճակարգությունը 1818 զոհվածներ են, սակայն անցյալ գիշերը, որը թեթեւացում չի բերել Հնդկաստանի՝ տապից շիկացած քաղաքներին եւ գյուղերին, անշուշտ, հարյուրավոր կյանքեր Է խլել»,- նշել Է Հայդարաբադի օդերեւութաբանական կենտրոնի տնօրեն դոկտոր Ռադդին:
Ամենաշոգ եղանակը դիտվում Է Անդհրա Փրադեշի եւ Թելանգանի հարավային նահանգներում, որտեղ զոհվել Է համապատասխանաբար 1,3 հազար եւ 470 մարդ:
Այնտեղ ջերմասինճանն օրվա ընթացքում բարձրացել Է մինչեւ Ցելսիուսի 47 աստիճան:
Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել են Հնդկաստանի օդերեւութաբանության դեպարտամենտում, շոգ եղանակը կպահպանվի, առնվազն, մինչեւ շաբաթվա վերջը: