Ֆրանսիայի դատարանը Ասադին ձերբակալելու օրդեր է տվել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի դատարանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալության օրդեր է տվել 2013 թվականին քիմիական զենք օգտագործելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների, քիմիական զենքի կիրառման հետ կապված ընդհանուր առմամբ ձերբակալման 4 օրդեր է տրվել։
Բացի Սիրիայի առաջնորդից, մեղադրանք է առաջադրվել նրա եղբորը՝ Մահեր Ասադին, ով հանդիսանում է սիրիական հանրապետական գվարդիայի հրամանատարը (էլիտար ռազմական կազմավորում, որը նախատեսված է սիրիական իշխանությունների պաշտպանության համար), ինչպես նաև երկու այլ գեներալների, որոնց անունները գործակալությունը չի հստակեցնում.
Չորսն էլ մեղադրվել են մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործություններին մեղսակցության մեջ:
Դամասկոսը դեռ չի մեկնաբանել Ասադի ձերբակալման մասին հրամանը: