Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն


«Հայաստանը տարածաշրջանում հանքարդյունաբերության լավագույն փորձն ունի»․ մասնագետը հակադարձում է Ադրբեջանին

Հասարակություն

Անցյալ շաբաթ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբիանտը սոցիալական ցանցերի ընկերության էջերում հայտարարություն տեղադրեց այն մասին, որ իրականացրել է հանրային լսումներ մի շարք նախատեսվող գործունեությունների, այդ թվում՝ թափոնների գործածության գործունեության լիցենզավորման վերաբերյալ:  Թեմայի վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի ղեկավար Հասմիկ Մկրտումյանի հետ։

Հայտնի է, որ թափոնների կառավարումը ժանամակակից բնապահպանության լրջագույն խնդիրներից է։ Անկառավարելի աղբավայրերը նույնքան, երբեմն ավելի մեծ վնաս կարող են հասցնել բնությանը, որքան արդյունաբերական թափոնները։ Այդուհանդերձ, հատկապես արդյունաբերական թափոնների դեպքում է բարձրացվում ամենամեծ աղմուկը։   Հատկապես վերջին շրջանում, հաշվի առնելով ադրբեջանցիների կողմից Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորումը, ու հնչեցվող բնապահպանական մեղադրանքները, որոնք ակնհայտորեն քաղաքական նպատակներ ունեն, կարեւոր է պարզել, թե ի՞նչ միջոցառումներ են իրականացվում թափոնների կառավարման ոլորտում՝ մասնավորապես ԶՊՄԿ-ում եւ արդյոք այս տեղեկատվությամբ կարող ենք հակադարձել Հայաստանի Հանրապետության հասեցին հնչող մեղադրանքներին։ 

-Աշխարհում այսօր ավելի ու ավելի կարևոր է  դառնում ամեն տեսակի թափոնների կառավարման, վերամշակման հարցը՝ բոլոր ոլորտներում և առավել ևս խնդիրը հրատապ է հանքրադյունաբերական ոլորտի համար։ Ինչպես է իրականացվում թափոնների կառավարումը Հայաստանի ամենախոշոր հանքում։

-Խնդիրը գնալով շատ մեծ ուշադրության է արժանանում աշխարհում, բայց պետք է ասենք, որ Հայաստանում, նաեւ կարծում եմ, մեր տարածաշրջանում, կենցաղային թափոնների առումով դեռևս համակարգված և հետևողական աշխատանք չի տարվում։

Այս իմաստով հանքարդյունաբերական ընկերությունները տարբերվում են, քանի որ ունեն թափոնների հետ աշխատելու և՛ փորձ, և՛ կարողություններ։

ԶՊՄԿ-ն, օրինակ, սկսած 2015 թվականից մշակվել է  արտարդրության և սպառման թափոնների կառավարում մեխանիզմ՝ իրավական նորմերի և միջազգային լավագույն փորձի հիման վրա։

Օրինակ, ամենապարզից սկսենք․ սնդիկային լամպերը, որոնք վտանգավորության առաջին դաս ունեն, կոմբիատում ամբողջությամբ փոխարինվել են լեդ լամպերով, որպեսզի խուսափենք այդ թափոնից ու դրա հետագա կառավարման խնդրից։ Լինի մարտկոց, թե՝ որևէ այլ նյութ կամ սարքավորում՝ ելնելով դրանց վտանգավորության աստիճանից, ունենք նորմատիվներ՝ դրանց օգտագործման, խոտանման և թափոնացման փուլերում։

Խոշոր արդյունաբերական ընկերության դեպքում, հասկանալի է, որ  թափոններն ունեն շատ մեծ ծավալներ, ուստի որոշ տեսակի թափոններ, օրինակ ռեագենտների պարկերը, թղթե թափոնները և այլն հատուկ սարքավորումներով սեղմվում են, ծավալը փոքրացվում է, ինչի շնորհիվ դրանց պահեստավորման տարածքներն են կրճատվում, տեղափոխման երթերն են կրճատվում, ծախսերը  և բնականաբար տեղափոխման ընթացքում արտանետվող գազերի քանակությունները։ Յուրաքանչյուր թափոնատեսակ ունի հստակ վարման կարգ, որոնք փաստաթղավորված են, և այդ փաստաթղերով   իրականացվում է իրազեկում և հրահանգավորում՝ տվյալ թափոնի հետ առնչություն ունեցող աշխատակիցների համար։

-Հանքարդյունաբերության դեպքում, թերեւս շատ ավելի կարևոր է հանքային թափոնների կառավարման գործընթացը, որը նաև ժամանակ առ ժամանակ արծարծվում է բնապահպանների կողմից, իսկ վերջին տարվա ընթացքում նաեւ ադրբեջանցիների համար «հեշտ» թիրախ է դարձել։ Մասնավորապես հայաստանյան հանքարդյունաբերական ոլորտը մեղադրում են տարածաշրջանի աղտոտման մեջ։ Ինչպե՞ս է այս մարտահրավերին դիմակայում ԶՊՄԿ-ն։

– Վստահաբար կարող եմ պնդել, որ Հայաստանում ու հատկապես ԶՊՄԿ-ում վերջին տարիներին ներդրվում են լավագույն տեխնոլոգիաները, իսկ Հայաստանը՝ հանքարդյունաբերության մեջ հարյուրամյակից ավելի փորձ ունի, եւ արդյունահանող ճյուղերում Հայաստանի մասնագետները տարածաշրջանում լավագույնն են։

Ընդերքօգտագործման թափոնները, ներառում  են բացահանքում մակաբացման թափոններ՝ դատարկ ապարները, ինչպես նաև պոչանքները։ Սա իհարկե բարդ աշխատանք է և հանքարդյունաբերության ընդհանուր գործունեության անբաժանելի ու կարևոր մասն է։ Դրանք կառավարվում են առանձին, և դրանց կառավարման սկզբունքներն ու պահանջները տարբերվում են մնացած թափոններից։

Հանքահարստացման պոչանքները տեղադրվում են Արծվանիկի պոչամբարում, իսկ դատարկ/մակաբացման ապարները պահվում են լցակույտերի ձևով, որոնց կառավարումը բարդ տեխնոլոգիական պրոցես է։ Կարող եմ մի փոքր հանրամատչելի բացատրել։ Դատարկ ապարների լցակույտերում թափոնները տեղադրվում են հատուկ տեխնոլոգիայով՝ հաստատված նախագծին համապատասխան, ինչը կազմակերպվում է՝ ելնելով մի շարք առանձնահատկություներից՝ տարածքի ռելիեֆից, թափոնների գեոքիմիկան կազմից, ծավալներից և այլն։ Ձեռնարկվում են հատուկ միջոցառումներ՝ ուղղված այդ թափոնակույտերի հնարավոր ազդեցությունների նվազեցմանը։ Օրինակ, կառուցվում են հատուկ ջրատարներ, որոնց միջոցով կատարվում է մակերևութային ջրերի անվտանգ հեռացումը դատարկ ապարների լցակույտներից։ Առաջանում է նաև լցակույտերի փոշենստեցման անհրաժեշտություն, որը կատարվում է ջրացողման միջոցով։ Ինչ խոսք, այս ամբողջ գործընթացը ուղեկցվում է մշտադիտարկումներով, մասնավորապես ջրի, օդի որակի մշտական դիտարկում և կեսաբազմազանության ուսումնասիրություն է կատարվում, որոնց արդյունքներից ելնելով իրականացվում են կառավարման միջոցառումները։  Իսկ լցակույտերի այն հատվածները, որոնք այլևս չեն շահագործվում, ծածկվում են հողային շերտով, և իրականացվում է կեսաբանական ռեկուլտիվացիա։

– Հանրամատչելի լեզվով՝ սովորական արդյունաբերական պրոցես է թվում։ Այդուհանդերձ՝ հենց պոչամբարի առկայությունն է հանրության կողմից ընկալվում որպես ամենամեծ խնդիր։ Որո՞նք են պոտենցիալ վտանգները։  

-Նախ, ուզում եմ հիշեցնել, որ աշխարհում, այդ թվում՝ ամենազարգացած երկրներում հարյուրավոր պոչամբարներ կան։ Պոչամբարը հանքարդյունաբերության անբաժանելի մասն է, եւ այն կարող է լիովին անվտանգ լինել՝ ժամանակակից չափանիշներով կառավարման դեպքում։ Բնականաբար խստագույնս պետք է կառավարվեն պոչամբարի անվտանգության ռիսկերը հաշվի առնելով բոլոր ուսումնասիրությունները: Մասնավորապես՝ պարբերաբար իրականացվում է պոչամբարի պատվարի ջրազրկում և իրականացվող մոնիթորինգի շրջանակներում պիեզոմետրների միջոցով ստուգվում է ջրի մակարդակը։ Հանվում է հողի բերրի շերտը և պահեստավորվում հատուկ տարածքներում՝ հետագա ռեկուլտիվացիայի համարև այլն։ Վերահսկողությունը պոչամբարի նկատմամբ ամենօրյա ռեժիմով է կատարվում, և ոչ միայն ընկերության բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, այլ նաև պետական  լիազոր մարմինների ու նախագծող կազմակերպությունների կողմից և վերջապես ներգրավված են նաև միջազգային հեղինակավոր աուդիտորական և ուսումնասիրող կազմակերպություններ։ Ընդ որում վերջիններիս առաջարկությունները՝ տեղական մասնագիտացված կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքով,  տեղայնացվում են՝ հատուկ այս պոչամբարի համար։ Սա ենթադրում է գիտականորեն և գործնականորեն միջազգային չափանիշներով հաստատված լուծումներ որոնք իրականացնելիս ընկերությունը չի խնայում ո՛չ ժամանակ, ո՛չ ջանք և ո՛չ ֆինանսական միջոցներ։

-Ինչո՞վ է պայմանավորված Հ/կների  քննադատությունըայդ դեպքում

– Պատճառները կարող են տարբեր լինել, և քննադատությունն էլ, ի դեպ, կարող է լինել առանց պատճառի։ Հենց միայն պոչամբարի առկայությունը, որը բաց տարածքում է և, բնականաբար, մարդկանց աչքի առջև տեսանելի է, ինքնին դառնում է ոչ գիտական ենթադրությունների և քննադատությունների առարկա։ Պոչամբարը կա և այն կազմում է  հանքարդյունաբերական գործունեության մի անբաժանելի մասը,  այն ֆիզիկապես տեսանելի է, բայց անտեսանելի է  դրա անվտանգության ապահովման համար կատարվող հսկայածավալ աշխատանքը։ Գործին անտեղյակ մարդու կողմից դրա քննադատությունը  չի կարող հիմնավոր կամ արժանահավատ լինել։  Այն բնապահպանները կամ բնապահպանական կազմկերպությունները, որոնք իրոք հետաքրքրված են իրական կառավարման մանրամասներով, դիմում են, ըստ ընթացակարգի, ծանոթանում են իրականացվող միջոցառումներին, և, կարող եմ ձեզ վստահեցնել, որ ստանում են իրենց մտահոգող հարցերի սպառիչ պատասխանները։ Ընդամենը մի քանի օր առաջ մի խումբ բնապահպաններ եկան շրջայցի՝ տեսան և՛ բացահանքը, և՛ արտադրությունը, այցելեցին պոչամբար, ծանոթացան իրականացվող աշխատանքներին և հարցեր, կարելի է  ասել,  չմնացին։ Մեր կողմից միանշանակ ողջունելի է բանպահպան կազմակերպությունների հետաքրքրությունը և շահագրգռությունը, երբ գիտական հիմքերի վրա հարցադրումներ են արվում։ Մենք իհարկե չենք պնդում, որ ամեն ինչ կատարյալ է։  Հասկանալի է, որ հասարակական սեկտորի պրոֆեսիոնալ աշխատանքը ցանկացած ոլորտում կարող է դրական, այդ թվում պրոցեսների բարելավման դեր ունենալ։ Բայց երբ տարածվում է չհիմնավորված քննադատություն, կեղծ ինֆորմացիա, դա վատ է, իհարկե,  բոլոր ոլորտների համար, բայց հանքարդյունաբերական ոլորտի դեպքում կեղծ լուրերը նաև կարող են խիստ վտանագավոր լինել երկրի համար։

Հաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանԵրևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՍա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի Ամեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվեԿլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան Փոփոխությունը սկսվել է․ միասին կառուցենք մեր ապագան՝ ծաղկող և հզոր ՀայաստանումԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Ընտրե՛ք Արարատն ու Արցախը, Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին․ Ավետիք ՉալաբյանՊետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Արթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է. Աննա ԿոստանյանՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըԿարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումինՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Հունիսի 7-ին գնա՛ ընտրության, քվեարկիր հանուն իրապես խաղաղ, զարգացող և ուժեղ Հայաստանի. Աննա ԿոստանյանԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի էԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքը` լուսանկարներովԵրեկ երեկոյան «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավն ավարտվեց Հանրապետության Հրապարակում շռնդալից հանրահավաքով. Ա. ՉալաբյանՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ» Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ» Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ» Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»
Ամենադիտված