Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Իրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը ԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Սահմանադրության փոփոխություններով ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկում ներառված են 12 օրենքներ

Քաղաքականություն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանi կողմից փետրվարի 10-ին ստորագրած՝ Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամագրի երեք հավելվածները վերաբերում են Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմին և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկում ներառված են 12 օրենքներ։ Այսպես՝ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Ընտրական օրենսգրքի (սահմանադրական օրենք)  հետ կապված փոփոխությունները մինչև 2016թ. մարտի 1-ը ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանը պետք է ներկայացնեն ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով (համաձայնությամբ)։ Սահմանադրության փոփոխությո ւն ների 210-րդ հոդվածի 2-րդ մասով  նախատեսված  Ազգային ժողովի կանոնակարգի (սահմանադրական օրենք) հետ կապված օրենսդրական նախաձեռնությունն ՀՀ ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. նոյեմբերի 1-ը, պետք է ներկայացնեն ՀՀ Ազգային ժողովի աշխատանքային խումբը (համաձայնությամբ), ՀՀ արդարադատության նախարարությունը։ Սահմանադրության փոփոխություն ների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվել է Կուսակցությունների մասին օրենքին (սահմանադրական օրենք) վերաբերող օրենդրական նախաձեռնության մշակումը ՀՀ արդարադատության նախարարության կողմից. այն պետք է խորդ արան ներկայացվի մինչև 2016թ. հոկտեմբերի 1-ը։ Սահմանադրության փոփոխությունների 210-րդ հոդվածի 2-րդ մասով նախանշվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի (սահմանադրական օրենք) ընդունումը, փոփոխումը կամ լրացումը, պատասխանատուներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը (համաձայնությամբ), այն ԱԺ պետք է ներկայացվի մինչև 2016թ. մայիսի 1-ը։  Նույն հոդվածի 3-րդ մասը նախատեսում է Դատական օրենսգրքի հետ կապված օրենսդրական նախաձեռնության ներկայացումը ԱԺ  ՀՀ արդարադատության նախարարության կողմից մինչև 2017թ. մարտի 1-ը, նույն գերատեսչությունը պետք է մինչև 2017թ. փետրվարի 1-ը ներկայացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքի հետ կապված օրենդրական նախաձեռնությունը։  Հանրաքվեի մասին օրենքին առնչվող  փողոխությունները կամ լրացումները  ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (համաձայնությամբ) խորհրդարան պետք է ներկայացնեն մինչև  2017թ. սեպտեմբերի 1-ը, իսկ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի հետ կապված օրենսդրական նախաձեռնույունը՝  ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարական և արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ մինչև  2016թ. սեպտեմբերի 1-ը։ Նախատնշված է լարցումներ և փոփոխություններ կատարել նաև Դատախազության մասին օրենքում, պատասխանատուներն են  ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ դատախազություն (համաձայնությամբ) (2017թ. ապրիլի 1)։ Մինչև 2017թ. հունիսի 1-ը Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարան պետք է ներկայացնեն  ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով (համաձայնությամբ), Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի փոփոխությունները կամ լրացումները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ վերահսկիչ պալատ (համաձայնությամբ)՝ մինչև  2017թ. հոկտեմբերի 1-ը, և Կենտրոնական բանկի մասին օրենքի հետ կապված նախաձեռնությունը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ կենտրոնական բանկը (համաձայնությամբ)՝ մինչև  2017թ. մայիսի 1 –ը։

ՀՀ Նախագահի  հրամանագրով հաստատված երկրորդ հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի կազմում են՝

Գագիկ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (խորհրդի նախագահ, համաձայնությամբ),  

Դավիթ Հարությունյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար,  

Հրայր Թովմասյանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ),  

Գևորգ Կոստանյանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետու- թյան գլխավոր դատախազ (համաձայնությամբ),

 Հրայր Ղուկասյանը՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,

 Սիրանուշ Սահակյանը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ),

 Գրիգոր Մուրադյանը՝  Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ,

 Գագիկ Ղազինյանը՝ «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) 

Գևորգ Դանիելյանը՝   «Սահմանադրական իրավունքի կենտրոն» հասա րակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ),

 Վարդան Պողոսյանը՝  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում  իրա վական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Հայաստանում (համաձայնությամբ)։

Երրորդ հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կ ա ր գի համաձայն՝ Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:  Խորհուրդը գործում է մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։

 

Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը Հաջիևը մանիպուլյացիա է անում, ձեռագրերը 44-օրյայի ժամանակ են տեղափոխվել. Արցախի նախկին նախարար Ուկրաինայի գլխավոր դատախազը փախել է Լեհաստան․ աշխատասենյակում հայտնաբերվել է թղթադրամներով պահարան Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՍտորագրել ենք ՀՀ ու ԻԻՀ Պարզեցված մաքսային միջանցքի մասին արձանագրությունը. ՊԵԿ նախագահ Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» Ոմանք ունեն այն սխալ կարծիքը, որ Ուկրաինան ներուժ ունի դիմակայելու Ռուսաստանի ճնշմանը. Պեսկով Սյունիքի մարզի Կապան համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,17 դոլարի Մախաչևը կանխատեսել է Ծառուկյանի առաջիկա մենամարտի ելքը Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ
Ամենադիտված