Այսօր և՛ բանակի, և՛ խոնարհումի օր էր, հիմա բաժանվեց, և պետք է խոնարհումն իր տեղը հարթի. Անդրանիկ Քոչարյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ 34 զոհ, տասնյակ անհետ կորածներ․ Ինդոնեզիան պայքարում է սողանքի հետևանքների դեմ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Յուրաքանչյուրիս պարտքը պիտի դառնա մեր ներդրումն ապահովելը՝ բանակի երբեմնի դերի վերականգնման գործում. Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Արարատում, 23-ամյա տղան «Նիվա»-ով գնացել է հողամաս, իջել մեքենայից, որն էլ հետո շարժվել է և վրաերթի ենթարկել նրան Վթար․ ջուր չի լինի մի շարք հասցեներում Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել


Վանյան մենակ մինչև վերջին շունչը կռվեց, փրկեց կյանքեր, բայց ինքը չապրեց

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վանյա Հովհաննիսյանը Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից է։ Դեռ 2020-ին, երբ Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ սկսվեց, ինքը Ռուսաստանում էր, եկավ ու մինչև վերջին օրը կռվեց։ 

Չնայած հարազատների հորդորին, որոշումը վճռական էր, մնաց ու ծառայեց հայրենիքին։ «Զգում էր, որ պատերազմ է լինելու»,- MediaHub-ին պատմում է քույրը՝ Անին՝ մեջբերելով եղբոր այն խոսքերը, որ «թուրքից վրեժ ունի»։ 

Վանյան դիրքերում էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին անգամ ընտանիքի հետ խոսել է սեպտեմբերի 18-ին։ Տեղեկացել է մոր ու քրոջ որպիսությունից ու հետո կապը կորել է։ 

«Գնդացրորդ էր Վանյան։ Հրամանատարի հետ դիրքում 10 հոգի են եղել, բոլորը իրենց տեղում թշնամու հարյուրավոր զորքի դեմ կռիվ են տվել, նույն դիրքի հակառակ կողմում նաև հորեղբորս տղան էր։ Փրկված ընկերները պատմում են, որ երբ դիրքն անընդհատ հրետակոծվում էր, վիրավորներ ու զոհեր շատ կային, որոշեցին հետ քաշվել։ Ոտքով մինչև Գետավան քայլել են ու այդ ընթացքում դեռ լսվում էր միայն Վանյայի ПК-ի ձայնը»,- պատմում է Անի Հովհաննիսյանը։ 

Վանյան միայնակ շուրջ մեկ ու կես ժամ կռիվ է տվել։ Ընկերները, երբ այլևս չեն լսել գնդացիրի ձայնը, հասկացել են՝ ինքն էլ զոհվեց։ 

Այդ օրը նույն դիրքում 4 հոգի անմահացան։

«Պատերազմից 2 օր հետո հորեղբորս տղան կապի դուրս եկավ, ասաց 5 հոգով փրկվել են, ողջ են, բայց շրջափակման մեջ են, իրենցից մեկը վիրավոր էր, իսկ Վանիից ու մյուսներից տեղեկություն չունեն։ Մենք հույսով սպասում էինք, որ ինքն էլ հրաշքով փրկված կլինի, բայց, ինքը նախընտրեց պապայի մոտ գնալ»,- ասում է հերոսի քույրը։ 

Անորոշության ու հուսահատության մեջ Հարությունագոմերից Անիի մայրն ու մյուս հարազատները տարհանվել էին Ստեփանակերտ, անգամ չեն հասցրել վերցնել անհրաժեշտ իրեր, կամ ինչպես Անին է ասում, ամենաթանկը՝ հոր նկարը։ Վանյայի մասին լուրեր էին փնտրում օպերատիվ շտաբում, շրջափակումից փրկված տղաներից, դիրքերից տարհանված վիրավորներից։ Նրան որոնում էին հիվանդանոցներում, վիրավորների մեջ։ Բայց, վատ լուրը ավելի շուտ հասավ․ Վանյան դիրքում անմահացել է գնդացիրը գրկած։ 

Մեր զրույցի ընթացքում Անին անընդհատ արտասվում է. «Գոնե կապի խնդիր չլիներ, կարողանայի խոսել հետը…»։ 

Փրկարարները դիրքում նահատակված տղաների հետ իջեցրին նաև Վանյայի դին։ Նա հուղարկավորվեց հոկտեմբերի 15-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Վանյա Հովհաննիսյանը սիրահարված էր հայրենիքին և հանուն նրա էլ զոհվեց հերոսաբար, և սա միակ հուսադրող բանն է, որ մեղմում է հարազատների ցավը։

Հունան Թադևոսյան

Այսօր և՛ բանակի, և՛ խոնարհումի օր էր, հիմա բաժանվեց, և պետք է խոնարհումն իր տեղը հարթի. Անդրանիկ Քոչարյան Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ. Մհեր ԱվետիսյանՈւնենք համոզմունք, որ պատերազմի ելքը նախապես էր որոշված․ Արամ ՊետրոսյանԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնՈրքան շատ եմ ուսումնասիրում ԵԽԽՎ-ի բանաձևը, այնքան նոր խայտառակ շերտեր են բացահայտվում. Էդմոն ՄարուքյանՀայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է. Արշակ ԿարապետյանՀԱՅՈ՛Ց ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿ, թող որ յուրաքանչյուր հաղթանակդ այսուհետ լինի կատարյալ. Խաչիկ ԱսրյանԲանակը պարզապես զենք ու համազգեստ չէ, բանակը պետության ողնաշարն է. Նաիրի Սարգսյան34 զոհ, տասնյակ անհետ կորածներ․ Ինդոնեզիան պայքարում է սողանքի հետևանքների դեմ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել Յուրաքանչյուրիս պարտքը պիտի դառնա մեր ներդրումն ապահովելը՝ բանակի երբեմնի դերի վերականգնման գործում. Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Արարատում, 23-ամյա տղան «Նիվա»-ով գնացել է հողամաս, իջել մեքենայից, որն էլ հետո շարժվել է և վրաերթի ենթարկել նրանՎթար․ ջուր չի լինի մի շարք հասցեներում Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն. Ռոբերտ Քոչարյան Շնորհավո´ր տոնդ, Հայոց Բանակ. ԶՊՄԿ Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին Բանակի օրվա առիթով և կոչ եմ անում չհանձնվել․ Գրիգոր ԳրիգորյանՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Պարտության գաղափարախոսները կգան ու կանցնեն, իսկ հայոց զինական ուժը հավերժ է և կապացուցի´ իր զորությունը. ՀայաՔվեԵկեղեցու դեմ շարժման «դեմքերից» մեկը․ ինչ է բացահայտում Վազգեն Միրզախանյանի անցյալը Հիշատակի օր՝ լռության ու չպատասխանված հարցերի ֆոնին Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել Մեր բանակը մեր հայրենիքի գլխավոր պաշտպանն է, մեր ազատության հիմնական երաշխավորը, մեր հավաքակսն արժանապատվության առանցքը. Ա. ՉալաբյանՈւկրաինան և Ռուսաստանը առանձին-առանձին կստորագրեն 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը ԱՄՆ-ի հետ. ԵՄ երկրները չեն ստորագրի այն. Ուկրաինայի արտգործնախարար UFC-ն թարմացրել է թեթև քաշային կարգի մարտիկների վարկանիշային աղյուսակը UFC 324 մրցաշարից հետո․ Արման Ծառուկյանը կորցրել է առաջատարի դիրքը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Բանակի զարգացումը շարունակաբար ընթանալու է, որովհետեև բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից է, և չափազանց կարևոր է ունենալ ուժեղ, պաշտպանունակ բանակ․ Փաշինյան Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 28-ի համար Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Մենք որևէ իշխանության թույլ չենք տալու անարգել մեր որդիների հերոսական գործըԱշխատանքի և սոցիալական հարցերի պատասխանատու, դու գո՞հ ես քո աշխատանքից․ Հրայր ԿամենդատյանԱղքատը վճարում է հարուստի առողջության համար․ պարտադիր ապահովագրության խերը․ ՀայաՔվե հիմնասյուներ Ինչ են հորինել Եկեղեցու դեմ Ստրասբուրգում. իշխանության վտանգավոր թեզը ընտրություններին ընդառաջԽիտ մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ․ ինչ իրավիճակ է Վախենամ՝ «Ռեալի» երկրպագուն կնախընտրեր հաղթել Էլ Կլասիկոներում, բայց չդառնալ չեմպիոն. Կրոս Աբովյանի, Աշտարակի, Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է Ձյան տեղումներից հետո մեծաթիվ ու խոր փոսեր կան Երևանի ճանապարհներին. ահազանգ Թեհրանից Երևան չվերթեր են չեղարկվել Հայրենիքի համար զոհվածների հիշատակը պահելու միակ ճիշտ ճանապարհը Ուժեղ Հայաստան կառուցելն է. «Մեր ձևով» շարժումՏեղի է ունենում ուժերի վերաբաշխում, Հայաստանն էլ հայտնվել է դրա կիզակետում․ Ավետիք ՉալաբյանՕր օրի ուժեղացող մեր շարժումը գրավում է տարբեր ուժերի ուշադրությունը. Մարիաննա ՂահրամանյանԽաղաղության գինը. Հայաստանը վճարեց մարդկային կյանքերով, տարածքներով և ազգային արժանապատվությամբ Ծեծել ու զենքի սպառնալիքով զրկել է ազատությունից․ 1,5 մլն դրամի գողություն՝ կիսակառույց շենքից (տեսանյութ) Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր Տղամարդը կրակ է բացել հարևանների տանը աղմկոտ երեկույթի պատճառով. 23-ամյա Արսենը ծանր վիրավորվել է. նոր մանրամասներԳնաճը հարվածում է ցածր թոշակ ստացողներին․ Հրայր ԿամենդատյանՍպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քանի՞ գրոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները. Էդմոն Մարուքյան Ազգերի ինքնորոշման իրավունքը ամրագրված է Ալմա-Աթայի հռչակագրում․ Արեգ Սավգուլյան
Ամենադիտված