Պատանի հայ սուսերամարտիկները 8 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
ՍպորտՎրաստանի Քութաիսի քաղաքում անցկացված Լեւան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարում պատանի հայ մարզիկները նվաճել են 8 մեդալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվության բաժին տեղեկատվության համաձայն, Հայաստանի եւ Վրաստանի սուսերամարտիկների պայքարում Հայաստանի ներկայա ցուցիչ Արմեն Դալաքյան (ճկասուսեր) դարձել է մրցաշարի հաղթող, արծաթե մեդալ է նվաճել Խաչատուր Հարությունյանը:
Նույն ձեւում աղջիկներից հաղթողի կոչմանն է արժանացել Սեդա Գեւորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը:
Խոցասուսերակիրների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը:
Թրասուսեր ձեւում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:
Մրցաշարը կայացել է փետրվարի 5-9-ը: