Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Հովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա


Մորն ազատ են արձակել, հորը՝ ոչ. Լուիս Դիասի ծնողների առևանգման սարսափելի պատմության հետքերով

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի վերջին տեղի ունեցավ սարսափելի ողբերգություն «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի կյանքում։ Աշնան երկրորդ ամսվա 29-ին աշխարհի բոլոր լրատվականները տարածեցին տեղեկատվություն, որ Կոլումբիայի Բարանկաս քաղաքում բնակվող ֆուտբոլիստի ծնողներին առևանգել են անհայտ մարդիկ։ Առևանգումը տեղի է ունեցել, երբ ֆուտբոլիստի ծնողները վերադառնալիս են եղել տուն։

 

Ըստ ESPN-ի՝ զինված մարդիկ մոտոցիկլետներով մոտեցել են իրենց մեքենային, առանց հարցնելու նստել և տարեց մարդկանց տարել անհայտ ուղղությամբ։ Marca-ն գրում է, որ ամեն ինչ զենքի սպառնալիքով է տեղի ունեցել. Ծնողներն առևանգվել են բենզալցակայանից։ Համացանցում արդեն հայտնվել են կադրեր, որոնցում ենթադրյալ առևանգողները հետապնդում են Դիասի ծնողների մեքենան։

 

 

Ի լրումն  ESPN-ի, Marca-ն գրում է նաև, որ քաղաքային իշխանությունները մտավախություն ունեին, որ նման դեպք տեղի կունենար։ Դեպքից կարճ ժամանակ առաջ նրանք զգուշացրել էին ծնողներին հեռու մնալ տնից։ Նման մտավախություն Կոլումբիայում ունենալը պատահական չէ, քանի որ մարդկանց առևանգումն այնտեղ սովորական երևույթ է։

Այժմ սա դարձել է ազգային կարևորության խնդիր։ Հարցին խառնվել է անձամբ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Կարճ ժամանակ անց նա հայտարարել է, որ Լուիս Դիասի մայրը՝ Չիլենիս Մարուլանդան, ազատ է արձակվել։ Նրան հայտնաբերել են անցակետերից մեկում իրականացված հատուկ գործողության ժամանակ։ Ֆուտբոլիստի հոր՝ Մանուել Դիասի որոնումները շարունակվում են, իսկ փրկարարական աշխատանքներին էլ միացել են զինվորականները։

Այսօր հայտնի էր դարձել, որ Դիաս-ավագին ազատ են արձակելու երեկոյան, սակայն նույն Գուստավո Պետրոն հանդես եկավ հայտարարությամբ առ այն, որ հանցագործները մինչև հիմա իրենց խոստումը չեն կատարել։ «Ժամանակը գնում է, իսկ իրավիճակը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում», – հայտարարել է երկրի առաջին դեմքը։ Ֆուտբոլիստի հայրական տան մոտ առևանգման օրվանից մինչև այսօր հասարակ մարդկանց և ոստիկանների հոծ բազմություն է հավաքված։

«Լիվերպուլը» պաշտոնական հայտարարությամբ հաստատել է, որ ակումբը կապի մեջ է Կոլումբիայի իշխանությունների հետ. «Մենք հուսով ենք, որ այս հարցը հնարավորինս շուտ կլուծվի: Ֆուտբոլիստի բարեկեցությունը մնում է մեր առաջնահերթությունը»:  Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես աջակցություն է հայտնել Դիասին. «Մենք մեր ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի կողքին ենք։ Կոչ ենք անում համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար, հանցագործներին էլ՝ արագ վերադարձնել ֆուտբոլիստի հորը»:

Իսկ ովքեր են առևանգողներն ու նրանց դեմ պայքարող ուժերը

Դիասի ծնողներին փրկելու գործողության ղեկավարներից մեկը գնդապետ Ջովանի Կրիստանչոն է։ Նա «Հանուն մարդկային ազատության միացյալ գործողությունների խմբի» ղեկավարն է, որը մասնագիտացած է պատանդների ազատագրման գործում։ Սրանք էլիտար ստորաբաժանումներ են, որոնք ստեղծվել են 1996 թվականին և նվիրված են բացառապես առևանգումների և շորթումների դեմ պայքարին։

Նման կառույցի ստեղծումը կենսական անհրաժեշտություն էր, քանի որ  դեռևս 2000-ականների սկզբին Կոլումբիան աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում առևանգումների մեջ: Այն ժամանակ հանրապետությունում տարեկան գրանցվում էր 3500 նման դեպք։ Այս արատավոր երևույթը սկիզբ է առել 1970-ականների սկզբին, որը նախ օգտագործել են պարտիզանական շարժումների ներկայացուցիչները, ապա՝ հանցավոր խմբավորումները: Դրանց մեծ մասն իրականացվել է երկրի ամենամեծ ձախակողմյան ռազմական խմբավորման՝ FARC-ի կողմից։ Ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել 2002 թվականին, երբ հանցագործներն առևանգել են Կոլումբիայի նախագահի թեկնածու Ինգրիդ Բետանկուրին։ Նա ազատ է արձակվել հատուկ գործողության ժամանակ միայն 2008 թվականին՝ ավելի քան վեց տարի պատանդ մնալուց հետո։

Բացի քաղաքական դրդապատճառներից, մարդկանց առևանգում են փողի համար՝ կա՛մ փրկագին են պահանջում, կա՛մ պատժում են զինված խմբավորումների օգտին այսպես կոչված «հարկերը» չվճարելու համար։ Ոստիկանության տվյալներով՝ այժմ Կոլումբիայում առևանգումների թիվը 2000 թվականի համեմատությամբ նվազել է 92%-ով։ Մինչև 2016 թվականը այդ թիվը նվազել էր մինչև 205-ը և շարունակում էր նվազել: Ճիշտ է, այս տարի դրական դինամիկան խաթարվել է. առաջին 6  ամիսներին գրանցվել է 173 դեպք՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 80-ի դիմաց։ Սա այն դեպքում, երբ նախագահի աշխատակազմը խաղաղության բանակցություններ է վարում երկրում ամրացած պարտիզանական խմբի՝ ELN-ի (Ազգային ազատագրական բանակ) հետ։

Ներկայումս Կոլումբիայում առևանգումների մեծ մասը կատարվում է սովորական հանցագործների կողմից։ Գոյություն ունի նույնիսկ «էքսպրես առևանգում» տերմինը. նրանց նպատակը հարազատներից կամ հենց առևանգվածից արագ փրկագին ստանալն է. Գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ նրանք ստիպել են զենքի սպառնալիքով գումար հանել բանկոմատից: Դիասի ծնողներին առևանգողների դրդապատճառները դեռևս չեն հաղորդվում։ Կիրակի օրը «Լիվերպուլը» մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ։ Բնականաբար, Լուիսը չկար հայտացուցակում. հիմա հաստատ ֆուտբոլային տրամադրված չէ։

Ֆուտբոլային աշխարհում խաղացողների ծնողների և/կամ հարազատների առևանգում, բացի այս դեպքից, էլի է գրանցվել։ Ամենահայտնի պատմությունը, թերևս, «Միլանի» նախկին պաշտպան, ներկայումս Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի եղբոր առևանգումն է։ 2001 թվականի գարնանն անհայտ անձինք առևանգել էին ֆուտբոլիստի եղբորը՝ Լևան Կալաձեին։ Սարսափելին այն է, որ ֆուտբոլիստի եղբորը առևանգելուց 1 շաբաթ անց սպանել են, որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերել են պատահական մարդիկ և այդ մասին հայտնել են ոստիկանություն։ Վրաստանի ուժային կառույցները, սակայն, մինչև հիմա անհայտ պատճառներով, թաքցրել են դիի իսկությունը։ Առևանգումից միայն 6 տարի անց է հաջողվել վերջակետ դնել գործին ու հատուկ ԴՆԹ փորձաքննության շնորհիվ ապացուցել, որ տարիներ առաջ հայտնաբերվածը Կալաձեի եղբայրն է։



Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՃապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա ԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ազատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ
Ամենադիտված