Պուգաչովային բերմա՞ն կենթարկեն․ դիմել են ՌԴ ՔԿ և ՆԳՆ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ժողովրդի կանչ» կազմակերպության ռուս հասարակական ակտիվիստները պահանջում են հարցաքննել երգչուհի Ալլա Պուգաչովային Ուկրաինայի Զինված ուժերին ֆինանսավորելու նրա անմիջական մասնակցության կասկածանքով։
Սիրված արտիստին մտադիր են նաև պատժել համացանցում ռուսներին հրապարակայնորեն վիրավորելու համար։
«Ժողովրդի կանչ»-ի ակտիվիստները պահանջում են պատժել Պուգաչովային՝ «Հրապարակային վիրավորանք համացանցում» վարչական հոդվածով, գրում է Ura.ru-ն՝ հղում անելով Shot տելեգրամյան ալիքին։
Նշվում է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դիմել են ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին և Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին՝ երգչուհուն հարցաքննելու խնդրանքով։
Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան Ռուսաստան է վերադարձել նոյեմբերի 2-ին։ Նա ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ (Արդարադատության նախարարության կողմից ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ) լքել է Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։ Նրանք ներգաղթել են Իսրայել։ Ալլա Պուգաչովան, ի համերաշխություն ամուսնու, խնդրել էր իրեն օտարերկրյա գործակալի կարգավիճակ տալ։