Գուցե մոտ ապագայում լավ նորություն լինի․ Արարատ Միրզոյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնում, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի»: Այս մասին քիչ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մեզ համար շատ կարևոր է նաև Հայաստանի Հանրապետություն-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Վերջերս Թեհրանում հանդիպել եմ Թուրքիայի ԱԳ նախարարին, նախկինում հանդիպել եմ նաև նախկին նախարարին: Կան նաև երկու երկրների ղեկավարների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչներ: Եվ կա խոսակցություն՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին»,-նշեց Միրզոյանը:
Անդրադառնալով պայմանավորվածությանը՝ դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելուն՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Ուզում եմ լավատեսություն հայտնել, որ մոտ ապագայում այստեղ գուցե լավ նորություններ ունենանք»,-ասաց նախարարը:
Նա վստահեցրեց, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարևանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում: