Ուզում եմ դիմել ԼՂ-ից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին․ Փաշինյան
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ես ուզում եմ դիմել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։ Ես ուզում եմ հայտնել մեր դիրքորոշումն ու ասել, որ մեր քաղաքականությունն այն է, որ եթե նրանք հնարավորություն չեն ունենալու վերադառնալ ԼՂ, մեր ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան ՀՀ-ում, ապրեն, աշխատեն Հայաստանի Հանրապետությունում»։ Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում իր ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ-ից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների հետ կապված մոտավորապես թվեր չպետք է հրապարակվեն, ցանկացած թիվ՝ կապված ստացված գումարների կամ այլ բանի հետ կապված, պիտի լինեն ճշգրիտ։ Շուրջ այսքան մարդ այսքան գումար է ստացել, մոտավորապես այսքան մարդ այնքան գումար է ստացել, նման բան չպիտի լինի, ստույգ թվեր պիտի լինեն այսուհետ կառավարության ասուլիսների ընթացքում, որոնցում թվեր են ներկայացվում»,- նշեց Փաշինյանը։