Մարտի 1-ի գործը բացահայտել ենք
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Մարտի 1-ը բացահայտել ենք։ Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը ներկայումս հայտնի է և արդեն հասանելի է։ Բոլոր մեր եզրահանգումները, ապացույցները, ամեն ինչ շարադրված է։ Այդ գործով մեղադրանքներ են շարադրվել և հրաման տվողներին, և սահմանադրական կարգը խախտողներին, պարզապես Սահմանադրական դատարանի որոշումից հետո կոռեկտ չէ այլ կարծիք հայտնելը» ։Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը :
«Վերցրեք մեղադրական եզրակացությունը, կարդացեք և յուրաքանչյուրդ ունեցեք ձեր կարծիքը և ձեռք բերված ապացույցների, և այդ իրադարձությունների, և 1000-ից ավելի պարկուճները կեղծելու, և՛ քրեական գործի նյութերը կեղծելու վերաբերյալ»,- շեշտեց Խաչատրյանը։