Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով


Տնտեսական աճի նվազման դինամիկայի խորությունը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արտաքին գործոններով պայմանավորված՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դեռևս շարունակում է բարձր մնալ։ Սակայն ուշագրավ է, որ մասնագետները կանխատեսում են, թե մեր տնտեսության մեջ նույն արտաքին գործոնների շատ մեծ ազդեցության հետևանքով էլ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճը էապես դանդաղելու է։ Ճիշտ է՝ օգոստոսին տնտեսական ակտիվության աճի որոշակի բարձրացում տեղի ունեցավ, սակայն այն երկար չտևեց։ Եվ սեպտեմբերին արդեն տնտեսական ակտիվությունը կտրուկ դանդաղեց՝ կազմելով ընդամենը 5,6 տոկոս։ Ըստ երևույթին, այս տեմպը կպահպանվի նաև հետագա ամիսներին։

Տնտեսական ակտիվության նվազումն իր հերթին ազդեցություն է ունենում նաև վերջին 9 ամսվա ընդհանուր ցուցանիշների վրա։ Արդյունքում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա 14,1 տոկոսից դանդաղել է մինչև տարեկան 9,7 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշների համեմատությամբ նվազելով 0,7 տոկոսային կետով: Այս միտումն ուղեկցվում է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արգելակմամբ, իսկ մի շարք ոլորտներում ակտիվության էական նվազում է նկատվում։ Օրինակ՝ ծառայությունների ոլորտի աճը եռակի դանդաղել է։ Եթե օգոստոսին այն 13,8 % էր կազմել՝ դրական սպասումներ ձևավորելով, ապա սեպտեմբերին այն կազմեց ընդամենը 4,6%։

Ծառայությունների աճի այս տեմպը հիմնականում պայմանավորված է բազայի էֆեկտով, այսինքն՝ կապված է նախորդ տարվա տվյալ ժամանակաշրջանի ընթացքում գրանցված ակտիվության տեմպերով, սակայն մյուս կողմից էլ սեպտեմբերին ծառայությունների ոլորտի վրա բացասական ազդեցություն է ունեցել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում էթնիկ զտումների գործընթացը։ Իսկ արդյունաբերության ոլորտում իրավիճակն ավելի մռայլ տեսք ունի։ Այս ոլորտում չորս ամիս անընդմեջ անկում է արձանագրվում։ Հունվար-սեպտեմբերին ոլորտի անկումը խորացել է 0,5 տոկոսային կետով և կազմել 0,6 %։ Արդյունաբերությունը, որպես կանոն, համարվում է ՀՀ տնտեսության շարժիչ ուժը, իսկ այս ոլորտում բացասական միտումները խոր ազդեցություն կունենան նաև տնտեսական աճի հետագա հեռանկարի վրա։

Հատկանշական է, որ արդյունաբերության անկման ֆոնին արտահանումը շարունակում է աճել։ Այսպես, 2023 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտահանումն աճել է 31,5 %-ով՝ օգոստոսի համեմատ արագանալով 25,4 տոկոսային կետով։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արտահանման աճը Հայաստանում ոչ թե տեղական ապրանքների հաշվին է, այլ ուղղակի վերաարտահանման։ Հայաստանի համար էական տնտեսական ռիսկեր է պարունակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը։ Հաշվի առնենք, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է ու արտահանման հիմնական ուղղությունը։

Բայց ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններում փորձում են այնպիսի պատրանք ստեղծել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից կթուլանա, ու ՀՀ տնտեսությունը նոր զարկ կստանա Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական գործառնությունների իրականացման արդյունքում։ Պատահական չէ, որ «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, թե քաղաքական հարցերը կարգավորելուց հետո Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից, նաև տարանցիկ երկիր լինել՝ Ադրբեջանից Եվրոպա գազ տեղափոխելու համար։

Բայց, ինչպես մասնագետներն են նկատում, Ադրբեջանից գազ գնելու հայտարարություններն ավելի շատ փիառ նպատակներ են հետապնդում։ Ռուսաստանն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանին գազ է տրամադրում բավական էժան գնով՝ 175 դոլարով։ Այնինչ Ադրբեջանն իր գազը վաճառում է բավական թանկ գներով։ Թուրքիային ադրբեջանական գազը տրամադրվում է մոտավորապես 300 դոլարով։ Մյուս կողմից՝ Մեծամորի ատոմակայանի աշխատանքի համար ՀՀ-ն հարստացված ուրան է ներմուծում ՌԴ-ից։ Նկատի ունենանք, որ ատոմային էներգետիկայի ոլորտում համաշխարհային շուկայում ռուսները բացառիկ առավելություն ունեն, քանի որ իրենք հումքը բավականին էժան են վաճառում, քան շուկայական գներն են։ Այս ոլորտում որևէ այլ երկիր չի կարող փոխարինել Ռուսաստանին։

Վերջապես՝ Ռուսաստանը հայկական տնտեսության համար մեծ նշանակություն ունի ոչ միայն արտահանման, այլև պարենային կարևորագույն ապրանքների ներմուծման տեսանկյունից։ Պատահական չէ, որ ցորենի, ալյուրի և եգիպտացորենի 99 %-ից ավելին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։

Ընդհանուր առմամբ, ներկա իրավիճակը նաև վկայում է այն մասին, որ Հայաստանն ի վիճակի չեղավ ամբողջությամբ օգտվել բարենպաստ արտաքին պայմաններից ու տնտեսությունը հեռանկարային զարգացման ռելսերի վրա դնել։ ՀՀ իշխանությունները միայն փորձում են ֆոն ստեղծել, թե տնտեսության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծել։ Իրականում համոզվում ենք, որ մեր տնտեսության ներսում նկատվող աճն ընդամենը իրավիճակային բնույթ ունի և ոչ մի կապ չունի կառավարության գործունեության հետ, և երբ որ իրավիճակը փոխվի, այդ աճը, ցավոք, կարող է արագ փոխարինվել անկմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյաՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը
Ամենադիտված