Միասին կազմել ենք մեր փոքրիկ ընտանիքը՝ դեռ փոքրիկ. Արամեի եւ կնոջ սիրո խոստովանությունները
LifeԵրեկ տոնական օր էր Արամեի եւ նրա կնոջ՝ երգչուհի Աննա Թովմասյանի համար։ Զույգը նշում էր ամուսնության եւ համատեղ կյանքի 3-ամյա հոբելյանը։ Այս առթիվ թե Արամեն, թե Աննան գրառումներ են կատարել իրենց Instagram-ի էջերում ու սիրո խոստովանություն արել միմյանց։
«Կյանքս, 3 տարի մենք միասին կազմել ենք մեր փոքրիկ ընտանիքը՝ դեռ փոքրիկ։ Խնդրում եմ Աստծուն, որ պարգեւի մեզ մեր ամենամեծ երազանքին։ Սիրում եմ քեզ, բոբոշիկ ջան»,- գրել է Արամեն։

«Սեր իմ, այսօր լրացավ մեր նշանադրության 3 տարին։ Ուզում եմ ասել, որ դու իմ առավոտն ես, ցերեկն ու գիշերը։ Ես քեզ անսահման սիրում եմ»,- իր հերթին գրել է Աննան։
Նշենք, որ Արամեն եւ Աննան իրենց ամուսնությունը գրանցել են 2013-ի օգոստոսի 20-ին։ Զույգը հարսանեկան մեծ արարողություն չի կազմակերպել։