Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն


«Մա՛մ ջան, տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի». ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանն անմահացել է Մարտունիում, մայրիկը շարունակում է սպասել որդու վերադարձին

Հասարակություն

Արկադին ծնունդով Տավուշի մարզի Աչաջուր գյուղից է: Մինչև 3-րդ դասարանը սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո նրա ընտանիքը տուն է գնել և տեղափոխվել հարևան Ազատամուտ գյուղ, որտեղ էլ Արկադին սկսել է դպրոց հաճախել: «Մինչև բանակ գնալն Արկադին սեփական ձեռքերով ինչ-որ չափով նորոգեց այդ տունը, պետք է բանակից վերադառնար ու շարունակեր, հիմա այն կիսաշեն է, սպասում ենք իրեն»,- ասում է տիկին Գայանեն՝ Արկադիի մայրիկը:

Վերհիշում է որդու մանկությունը. «Ինձանից գաղտնի աշխատում էր, 1000 դրամներով հավաքում, գումարը մեծացնում: Բանկում ավանդ է դրել, կտրոնները մինչև հիմա ինձ մոտ են, գումարը բանկում է, որ Արկադին վերադառնա և շարունակի տան նորոգումը: Այդքան երիտասարդ տարիքում, բայց հասցրել է երկու անգամ մեքենա գնել: Առաջինը վաճառեց, երկրորդը գնեց: Այն հիմա մեր բակում է, փչանում է, բայց չեմ թողնում, որ որևէ մեկը կպնի այդ մեքենային»,-նշում է զրուցակիցս:

Մայրիկի խոսքով, որդին չափից դուրս աշխույժ էր իր տեսակով, աշխատասեր, ազնիվ: «Իր հասակակիցների և իրենից փոքրերի հետ չէր շփվում, սիրում էր ավելի մեծերի հետ ընկերություն անել, նրանց հետ աշխատում էր, նրանցից ամեն ինչ սովորում: Իր ընկերները միշտ իրեն հետևյալ խոսքով են հիշում. բոլորին ասում էր՝ ե՞րբ պետք է մեծանաք, շուտ մեծացեք: Իրեն դպրոց էի ուղարկում, պայուսակը պահում էր, գնում անտառում աշխատելու: Աշխատանքից կեսօրին վերադառնում էր դպրոց, հագուստը փոխում, պայուսակը վերցնում ու գալիս տուն: Իր ընկերները հիմա են պատմում, որ նման բան է արել: Սովորելու հետ սեր չուներ, իրեն միայն ռազմագիտությունն էր հետաքրքրում: Սովորել չէր սիրում, բայց ուսուցիչներն ու ընկերներն իրեն գնահատում էին իր աշխատասիրության համար, անգամ, երբ զանգահարում էի դպրոց, հարց ու փորձ անում, ասում էին՝ մի անհանգստացիր, իրեն գնահատում ենք իր կատարած աշխատանքի համար: Չնայած իր փոքր տարիքին, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը»:

Արկադին հաճախել է բռնցքամարտի, կարատեի, մասնակցել մրցաշարերի: Աշխատանքային հետաքրքրությունների շրջանակում էին մեքենաների նորոգումը, շինարարությունը, տարբեր շինհրապարակներում աշխատել է: Տիկին Գայանեի խոսքով, միշտ պատրաստ էր աշխատել, իր ուժով ու խելքով արդյունքի հասնել: «Իրեն հաճախ էի ասում, որ սահմանամերձ գյուղ է, արի տունը չնորոգենք, տեղափոխվենք Երևան, կաշխատենք, քո ապագան այնտեղ կդասավորես: Ուղղորդում էի իրեն, որ դպրոցից դուրս գա, ուսումը քոլեջում շարունակի, ինչ-որ մասնագիտության տիրապետի: Ասում էր՝ չեմ սովորելու, ինձ պետք է աշխատել, շատ փող չեմ ուզում, արդար քրտինքով իմ գումարը կաշխատեմ: Հակադարձում էի՝ աշխատանքդ ներդնում ես, որ քույրիկներդ համալսարանում սովորեն, բայց դու մնա՞ս բանվոր տղա: Միշտ վիճում էինք այս հարցի շուրջ, մինչև վերջ էլ չկարողացա իրեն մտափոխել: Ասում էր՝ գյուղում եմ ապրելու, իմ կյանքը գյուղում եմ շարունակելու»:

2019 թ. հուլիսի 19-ին Արկադին զորակոչվում է պարտադիր ծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ։ Վեց ամիս ծառայելուց հետո իր առաջադիմության շնորհիվ նրան ընտրում և ուղարկում են Հայաստան՝ սերժանտական դասընթացների: Իր աշխատասիրության և որպես զինծառայող բարձր որակների շնորհիվ Արկադին ծառայության ընթացքում դառնում է ավագ սերժանտ և ջոկի հրամանատար: «Ծառայության ժամանակ զանգահարեց՝ մա՛մ, շնորհավորի, տղեդ կոչում է ստացել: Շնորհավորեցի, ասացի, որ այստեղ կնշենք, մինչև դու գաս: Պատերազմի ժամանակ, երբ զրուցում էինք, ասաց՝ մա՛մ, ամեն ինչ կորցրել եմ, ընկերներիս եմ կորցրել, իմ ունեցածն եմ կորցրել, ամեն ինչ մնաց Հադրութի զորամասում: Իր զոհվելուց հետո, երբ դիմում եմ այս կամ այն գերատեսչությանը, ասում են՝ չունի կոչումներ ու մեդալներ, հետո վերագրում են պատերազմին, որ խառը շրջան է եղել, չեն գրանցել նման բաները, բայց ասում եմ՝ չէ՞ որ խաղաղ ժամանակ է իմ տղան ասել, որ մեդալ ու կոչում է ստացել: Ամեն դեպքում մեզ ոչինչ չհասավ»:

Պատերազմի ժամանակ Արկադին եղել է Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 28-ը Հադրութից ինձ հետ խոսել է: Ասում էր՝ մա՛մ, անկախ ամեն ինչից, իմ թիկունքում շատ երեխեք կան, իրենց պահում եմ: Հոկտեմբերի 28-ին զանգեց՝ մա՛մ, գալիս եմ արձակուրդ: Չգիտեմ, թե ինչու նման բան ասաց, իրեն էին խաբել, թե ինքն ինձ հուսադրեց: Չհավատացի, բայց համոզեց, որ երկու օրով տուն են ուղարկում: Հաջորդ օրը զանգեց՝ մա՛մ, էլ քեզ չեմ զանգելու, կապ չի լինելու, իմ տեղը չգիտեմ, Հադրութից քայլելով դուրս ենք եկել: Հոկտեմբերի 30-ին կապ հաստատեց, ասաց, որ Մարտունիում է՝ Ճարտարի կողմերը: Հոկտեմբերի 31-ի գիշերն ամենավերջին զանգն էր. «Մա՛մ ջան, տղեդ, որ չզանգի, չանհանգստանաս, ասել եմ, որ տուն եմ գալու, ուրեմն տուն եմ գալու, ուղղակի չգիտեմ, թե քանի օր կտևի, ոտքով գալիս ենք: Մա՛մ ջան, հանգիստ քնի, եթե կապ եղավ, առավոտ շուտ քեզ կզանգեմ»:

Ծառայության ողջ ընթացքում ո՛չ շատ ուշ գիշերով էր ինձ զանգել, ո՛չ էլ առավոտ շուտ: Մինչև հիմա սպասում եմ, որ առավոտ շուտ ինձ պետք է զանգի»: Արկադին տուն չէր զանգում, ընտանիքն անհանգիստ էր, նրան էին փնտրում: «Բոլորին ասում էի՝ չհամարձակվեք վատ բան ասեք կամ մտածեք, իմ երեխեն ասել է, որ գալու է, ուրեմն կգա: Նոյեմբերի կեսին լուր եկավ, որ անօդաչուն իրենց հարվածել է հենց Մարտունի 2-ում՝ սարի վրա: Այդ տարածք տղաները խմբերով մտել են ու դուրս չեն եկել, իրար հետևից այդպես շարունակ, վերջում Հադրութից եկած Արկադիենց խումբն է մտնում, անօդաչուն հարվածում է: Կարծես ֆիլմ լինի, հավատդ չի գալիս, ինչո՞ւ են երեխեքին ուղարկել այդտեղ, երևի իրենց ասած մսաղացն էր դա: Հետո ողջ մնացածներից ամեն մեկը մի պատմություն էր պատմում, պատմություններն իրար չեն համապատասխանում: Տարբեր մարդկանց հետ զրուցելով, պատմություններ լսելով՝ երեխուս փնտրեցինք մինչև հունվարի 31-ը: Մինչ դա ԴՆԹ անալիզ էինք հանձնել:

Հունվարի կեսերին մեզ կանչեցին Հերացի, սակայն պատասխան չկար, բայց երկրորդ անգամ անալիզ վերցրեցին: Ինձ համար դա զարմանալի էր, մի անգամ վերցրել էին անալիզը, ո՞ւր էին մեր պատասխանները: Մինչ օրս ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ անալիզների պատասխանները չունեմ, մի փաստաթուղթ չունեմ իմ ձեռքին: Հունվարի 31-ին կանչել են, փակ տեսքով մեր երեխուն մեզ տվել ու ասել՝ տարեք: Նման բա՞ն են անում: Առ այսօր գերեզման չեմ գնում, ոչ մի փաստ չունեմ, որ այնտեղ իմ Արկադին է: Շարունակում եմ իրեն փնտրել, անգամ ադրբեջանական կայքերն եմ նայում ամեն անգամ, որ գուցե ինչ-որ մի բան գտնեմ, մի տեսանյութ կամ նկար, ինչոր ինֆորմացիա:

Ամեն գիշեր խնդրում եմ Աստծուն՝ կա՛մ իմ հոգին առ, գնամ, տեսնեմ, որ որդիս հոգի է դարձել, կա՛մ իրեն բեր, որ իմ աչքով տեսնեմ՝ ճիշտ էի, որ չէի հավատում իր զոհվելուն: Միայն ասում են հավատա, բայց ո՞ւմ հավատամ, իմ երեխուն այս պետությանն էի վստահել, հիմա ումի՞ց պահանջեմ»: Ըստ պաշտոնական տվյալների և ընտանիքին տրված մահվան վկայականի, Արկադին զոհվել է նոյեմբերի 2-ին: Մայրիկն ասում է՝ անգամ խաղաղ պայմաններում օրերն ու ժամերն իրենց տարիներ էին թվում, հաշվում ու անհամբեր սպասում էին, թե Արկադին երբ է վերադառնալու: «Ոչինչ ուժ չի տալիս, ոչինչ չի սփոփում: Միայն այն, որ նա կարող է ողջ լինել, ինձ ուժ է տալիս, որ ապրեմ: Աղջիկներ ու թոռնիկներ ունեմ, բայց ոչ մեկ չի լրացնում այս դատարկությունը»:

Հ. Գ. - Ավագ սերժանտ Արկադի Մելիքբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Աչաջուրի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարՓակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանՀաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանԵրևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՍա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի Ամեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվեԿլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան Փոփոխությունը սկսվել է․ միասին կառուցենք մեր ապագան՝ ծաղկող և հզոր ՀայաստանումԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Ընտրե՛ք Արարատն ու Արցախը, Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին․ Ավետիք ՉալաբյանՊետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Արթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է. Աննա ԿոստանյանՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըԿարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումինՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Հունիսի 7-ին գնա՛ ընտրության, քվեարկիր հանուն իրապես խաղաղ, զարգացող և ուժեղ Հայաստանի. Աննա ԿոստանյանԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի էԱՄՆ-ում հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացմանը Երեկ Հանրապետության հրապարակում Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցել է 80,000 քաղաքացի Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանի ամփոփիչ հանրահավաքը` լուսանկարներովԵրեկ երեկոյան «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական քարոզարշավն ավարտվեց Հանրապետության Հրապարակում շռնդալից հանրահավաքով. Ա. ՉալաբյանՀայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ» Դիվերսիֆիկացիան ենթադրում է ռիսկերի բաշխում, բայց ոչ ռազմավարական իրականության անտեսում. «Փաստ» «Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»
Ամենադիտված