«Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչը լքել է պաշտոնը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիայի» գլխավոր մարզիչ Կարեն Ավոյանը լքել է պաշտոնը։
«Երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում ենք մեր համագործակցությունը մարզիչ` Կարեն Ավոյանի հետ։
Ակումբի ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում պարոն Ավոյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ հետագա կարիերայում»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Հայաստանի առաջնության նախորդ տուրում «Վեստ Արմենիան» 0:4 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»։ 13 տուրից հետո «Վեստ Արմենիան» 7 միավորով նախավերջինն է։ Նույնքան միավոր ունի վերջին տեղում գտնվող Չարենցավանի «Վանը»։