Արագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան


ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների վերաբերյալ.

«Սեպտեմբերի 11-ին կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպումից 2 ամիս առաջ ՀՖՖ-ն սկսեց այդ հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, որն ուղեկցվեց անակնկալ դրսեւորումներով: Նախ տոմսերը վաճառվեցին ընդամենը մի քանի ժամվա ընթացքում, իսկ հետո դրանց մի մասը հայտնվեց սև շուկայում և վերավաճառվեց շատ ավելի թանկ գներով: Տեխնիկական խնդիրներ առաջացան նաև բուն վաճառքի հետ կապված. մեծ թվով իրական երկրպագուներ մնացին առանց տոմսի: Այս ամենը ստիպեց ՀՖՖ-ին վերանայել մոտեցումը և ձեռնարկել ստեղծված վիճակից դուրս գալու քայլեր:

Ուելսի հետ առաջիկա խաղի համար սահմանվել են տոմսերի նոր գներ, որոնք պիտակվել են որպես «թանկացած» տոմսեր, թեև իրականում դրանք թանկացել են մասամբ: Նախևառաջ, պահպանվել է տոմսերի գնի նվազագույն շեմը՝ 1000 դրամ, ընդ որում՝ նույնիսկ այս տարվա ընթացքում եղել են հանդիպումներ, երբ տոմսերի նվազագույն շեմը կրկնակի գերազանցել է Ուելսի հետ խաղի տոմսերի նվազագույն շեմը (մասնավորապես, Թուրքիայի հետ խաղի ժամանակ ամենաէժան տոմսերի գինը եղել է 2000 դրամ, իսկ 2021 թ. նոյեմբերին կայացած Հայաստան-Գերմանիա հանդիպման ամենաէժան տոմսերի գինը՝ 3000 դրամ), սակայն որևէ մեկն այն ժամանակ չի խոսել տոմսերի թանկացման մասին:

Միաժամանակ ՀՖՖ-ն տարբեր զեղչեր է սահմանել երկրպագուների տարբեր խմբերի համար, որոնք կարող են տոմսերը գնել իջեցված գներով: Կան նաև մշտապես իրականացվող այլ ծրագրեր, որոնք միտված են՝ կարգավորելու սոցիալապես անապահով խավերի մուտքը մարզադաշտ: Նշենք, որ ՀՖՖ-ն յուրաքանչյուր խաղի համար 100-ավոր տոմսեր է հատկացնում շահառուների տարբեր խմբերի, իսկ ֆան-ակումբներին տոմսերը վաճառվում են կրկնակի էժան գնով, եթե խոսքը չի գնում ամենաէժան տոմսերի մասին:

Հաշվի առնելով, որ Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի մեծ մասն արդեն սպառվել է, իսկ վաճառքն ընթացել է բնականոն հունով, կարելի է վստահաբար պնդել, որ գնային նոր քաղաքականությունն արդարացված է և, ամենայն հավանականությամբ, կիրառելի է լինելու նաև ազգային հավաքականի հաջորդ հանդիպումների համար: Այդուհանդերձ, ՀՖՖ-ն պատրաստվում է հաջորդ տարի կայանալիք հանդիպումների տոմսերի գների հարցը քննարկել ՀՖՖ շահառուների կոմիտեի անդամների հետ, որոնք էլ առաջարկ կներկայացնեն տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ:

Ընդգծենք, որ սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները 20 հազարանոց տոմսերի վերաբերյալ ճշգրիտ չեն, քանի որ տոմսերի այդ գինը սահմանվել է Ուելսի հավաքականի երկրպագուների, ինչպես նաև ՀՖՖ գործընկեր/հովանավորների  համար:

Կարելի է փաստել, որ մեծ հաշվով Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի գների որոշակի թանկացման վերաբերյալ դժգոհողներն առաջին հերթին վերավաճառողներն են: ՀՖՖ-ն սև շուկայում հայտնված տոմսերի հետ կապված գործողություն իրականացնելու որևէ լիազորություն չունի, բայց կարծում ենք, որ գնային նոր քաղաքականությամբ հնարավոր եղավ առնվազն նպաստել այս արատավոր երևույթի նվազեցմանը, ինչի մասին վկայում է սև շուկայում վաճառվող տոմսերի վերաբերյալ հայտարարությունների քանակի կտրուկ նվազեցումը:

Իհարկե, դժգոհողների թվում են նաև իրական ֆուտբոլասերներ: Վստահեցնում ենք, որ տոմսային այս քաղաքականությունից չի տուժելու ոչ մի իրական ֆուտբոլասեր՝ հաշվի առնելով, որ ամենից արագ սպառվել են ամենաթանկ տոմսերը, իսկ 1000 դրամանոց տոմսերը, հոկտեմբերի 20-ի դրությամբ, դեռևս առկա են վաճառքում: 

Ինչ վերաբերում է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի վաճառքից ստացված գումարներին, ապա տեղեկացնում ենք, որ ավելի բարձր գներով վաճառված բոլոր տոմսերի հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված և ֆուտբոլով զբաղվող երեխաների կարիքներին, ինչպես նաև ՀՖՖ կողմից իրականացվող, փախստականների և տեղահանված երեխաների համար նախատեսված “Play for integrity” ծրագրի իրականացմանը»:

Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ
Ամենադիտված