Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Պետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Էրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն


Մտահոգիչ լուր՝ Սյունիքից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Ներկա պահին համազգային և համապետական կարևորագույն հիմնախնդիրը 100 հազարից ավելի բռնի տեղահանված արցախցիների ՀՀ-ում հանգամանորեն կշռադատված և ճիշտ տարաբնակեցման քաղաքականության իրականացումն է։ Իհարկե, լավագույն լուծումը կլիներ միջազգային անվտանգության երաշխիքներով և պետականության ու ինքնավարության պահպանումով՝ արցախցիների վերադարձը հայրենիք: Նման լուծումը պահանջում է  համազգային համախմբում, սփյուռքի ներուժի օգտագործում, հզոր բանակի ստեղծում, դիվանագիտական լուրջ աշխատանք և անվտանգության նոր համակարգի ձևավորում։ Հասկանալի է, որ մեր պետության և ազգի գոյության համար ներկա պահին կարևորագույն այս հիմնախնդիրը այսօրվա իշխանությունները չեն կարող (կամ չեն ուզում) լուծել: Մինչդեռ ՀՀ տարածքում արցախցիների բնակեցման ճիշտ տարբերակներն ընտրելը խիստ հրատապ է, պահանջում է արագ լուծում և պետք է ընթանա տարաբնակեցման համապետական քաղաքականության համատեքստում, բխի ոչ միայն պետական շահերից, այլև համազգային և առաջին հերթին Արցախի համայնքի ինքնության պահպանման շահից: Արցախցիները հստակ պետք է իմանան մոտակա ամիսներին ՀՀ-ում մշտապես բնակություն հաստատելու և աշխատանք ստանալու հեռանկարների և հնարավորությունների մասին, որտեղ և ինչպես են բնակվելու: Հակառակ դեպքում մոտակա ամիսներին խիստ հավանական է դառնալու արցախցիների զանգվածային արտագաղթը Ռուսաստան, ինչպես նաև այլ երկրներ, ինչը երբեք թույլատրել չի կարելի համայնքի պահպանման տեսանկյունից: Նույն պատճառով սխալ է նաև արցախցիների ապակենտրոնացումը և ցրված տարաբնակեցումը ՀՀ բոլոր մարզերում և քաղաքային կենտրոններում, որը ներկայումս իրականացնում են իշխանությունները: Ցրված տարաբնակեցումը բոլոր մարզերում և քաղաքային կենտրոններում ոչ միայն աստիճանաբար վերացնելու է արցախցիների ինքնությունը, ինքնատիպ մշակույթն ու բարբառը, որը մեր ազգային հոգևոր և նյութական մշակույթի արժեքավոր և ինքնատիպ բաղադրիչներից մեկն է, այլեւ դժվարություններ է ստեղծելու ապագայում՝ հարկ եղած դեպքում արցախցիներին կազմակերպված կերպով Արցախ վերադարձնելու գործընթացն իրականացնել: 

Մեր կարծիքով նպատակահարմար է մոտ 100 հազարի հասնող արցախցիներին բնակեցնել մեկ մարզի սահմաններում, հնարավորինս կենտրոնացնելով աշխարհագրականորեն իրար մոտ տեղադրված բնակավայրերում: Ռազմավարական, աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, ազգային-ժողովրդագրական առումներով նպատակահարմար է բնակեցնել Սյունիքի մարզում: Հասկանալի է, որ ՀՀ բնակչության խիստ համակենտրոնացումը Երևանում և հարակից բնակավայրերում (ավելի քան կեսը), ազգային անվտանգության և տնտեսության ու տարաբնակեցման արդյունավետության տեսանկյունից նպատակահարմար են դարձնում արցախցիների բնակեցումը հեռավոր, համեմատաբար նոսր բնակեցված մարզերից մեկում, որը մեր կարծիքով կարող է լինել Սյունիքի մարզը: 

Որոնք են բնակեցման առումով  այլ մարզերի համեմատությամբ Սյունիքի մարզի հիմնական առավելություններն ու գերակայությունները․   

1.Աշխարհագրական մոտիկությունը, որը նշանակում է անհրաժեշտության կամ հնարավորության դեպքում ավելի հեշտ ու արագ կերպով կարելի է կազմակերպել արցախցիների վերադարձը հայրենիք: 

2. Սյունիքի ռազմավարական և աշխարհաքաղաքական կարևոր դերը, հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք տրանսպորտային ուղիների խաչմերուկում գտնվելը, որտեղ բախվում են տարբեր երկրների ռազմավարական և աշխարհաքաղաքական շահերն ու հետաքրքրությունները: Այս պայմաններում Սյունիքի բնակեցման հարցերը համազգային և ազգային անվտանգության ապահովման խնդիր է դառնում:

3. Սյունիքը ՀՀ տնտեսապես ամենազարգացած մարզն է, ատաջին տեղն է զբաղեցնում 1 շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի և արդյունաբերական արտադրանքի ցուցանիշներով, բնական ռեսուրսներով (հանքային, հողային, ջրային և այլն) ամենաապահովված մարզն է, միևնույն ժամանակ տնտեսապես ամենաքիչ յուրացված մարզը։ Այսինքն, բնակչության բնակեցման և աշխատանքով ապահովելու համար լավագույն պայմաններ կան։

4.Սյունիքը ՀՀ Վայոց Ձորի հետ մեկտեղ համարվում է ՀՀ ամենանոսր բնակեցված մարզը: Բնակչության միջին խտության ցուցանիշը շուրջ 4 անգամ ցածր է ՀՀ  բնակչության միջին խտության ցուցանիշից: Մեծ է մարզի ժողովրդագրական տարողունակությունը: Նրա տարածքային-հողային, ջրային և էներգետիկ ռեսուրսները հնարավորություն են տալիս առանց էկոլոգիական հավասարակշռությունը խախտելու, 2022թ մարդահամարի տվյալներով  106.9 հազ. բնակչության թիվը ավելացնել առնվազն 3.5-4 անգամ: 

5.Սյունիքն ու Արցախն ունեն բնա-աշխարհագրական, պատմա-մշակութային և ազգագրական բնույթի ընդհանուր գծեր և նմանություններ, որոնք նպաստավոր պայմաններ ու նախադրյալներ կստեղծեն սյունեցիների և արցախցիների համատեղ գոյակցության և ինքնությունների պահպանման համար:
Այսպիսով, Սյունիքը բնակեցնելով արցախցիներով միաժամանակ հնարավորություն ենք ունենում պահպանել արցախցիների ինքնությունը և մշակութային-ազգագրական ինքնատիպությունը, միաժամանակ զգալիորեն բարելավելու Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մարզի ժողովրդագրական իրավիճակը, որը վերջին տարիներին դարձել է ազգային անվտանգության հիմնախնդիր:

Հարկ է նշել, որ անկախության տարիներին Սյունիքի բնակչության թիվը, ինչպես և մնացած ծայրամասային սահմանամերձ և լեռնային մարզերում նվազել է առավել բարձր տեմպերով: Թեև անկախության առաջին տասնամյակում Սյունիքի բնակչության ընդհանուր թիվը, Ադրբեջանից բռնագաղթվածների հաշվին ավելացել է: Այսպես, Սյունիքի մշտական բնակչության թիվը 1990թ. եղել է 146.7 հազ., 1995թ.` 150.8 հազ., 2001թ մարդահամարի տվյալներով 152.7 հազ: Սակայն, հետագայում բնակչության թիվն արագորեն սկսել է նվազել, որը բնական ռեսուրսներով ապահովված, նոսր բնակչություն և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մարզի համար արդարացված չէ: Այսպես, մշտական բնակչության թիվը 2005թ.եղել է 149.7 հազ., 2011թ.(մարդահամար)` 141.7 հազ., 2019թ.` 138.3 հազ, 2022թ. (մարդահամար)՝ 114,5հազ. մարդ: Ինչպես ցույց են տալիս տվյալները, մշտական բնակչության թվի նվազումը (շուրջ 27,2 հազ.մարդ, կամ 1.24 անգամ) հատկապես զգալի է եղել 2011թ. և 2022թ  մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում, որը ամենաբարձր ցուցանիշն է բոլոր մարզերի մեջ, զգալիորեն գերազանցելով ՀՀ միջին ցուցանիշը (1,03 անգամ): Էլ ավելի տագնապալի են առկա բնակչության թվերը, որոնք ավելի ճշգրիտ են արտահայռում իրական ժողովրդագրական պատկերը: Բավական է նշել, որ մարզի առկա բնակչության թիվը մարդաահամարների տարիներին եղել է՝ 2001թ. 134069 մարդ, 2011թ. 119873 մարդ, 2022թ 106916 մարդ, այսինքն, 2001-2022թթ մարզի առկա բնակչության թիվը նվազել է մոտ 1,25 անգամ, որը ավելի քան երկու անգամ գերազանցում է նույն ժամանակահատվածում ՀՀ բնակչության թվի նվազման տեմպերին: 

Մարզի բնակչության թվի նվազումը զանգվածային արտագաղթի և բնակչության անընդհատ նվազող բնական վերարտադրության հետևանքով մեծ չափերի է հասել հատկապես վերջին հինգ տարիներին, այսինքն, ներկա իշխանությունների օրոք: Միայն 2019-2022թթ. մշտական  բնակչության թիվը նվազել է 23.8 հազ.-ով, որն այլ մարզերի համեմատությամբ բավականին մեծ թիվ է: Այլ կերպ ասած՝ մարզի սահմաններից դուրս է եկել յուրաքանչյուր 5-րդ բնակիչը: Հետխորհրդային տարիներին Սյունիքի մարզի բնակչության բնական աճի ցուցանիշները  դրական փոքր արժեք ունեն, և չեն լրացնում  բնակչության այն կորուստները, որն առաջանում է բնակչության միգրացիայի բացասական մնացորդի հետևանքով: Ընդ որում, ինչպես ցույց է տալիս բնակչության սեռատարիքային կառուցվածքի, և դրա տեղաշարժերի վերլուծությունը մոտակա տասնամյակում ինչպես ՀՀ սահմանամերձ և լեռնային այլ մարզերում, Սյունիքում  սպասվում է բնակչության բացասական բնական աճ:

Հետխորհրդային տարիներին նվազել է թե´ քաղաքային և թե´ գյուղական բնակչության թվաքանակը, ընդ որում, քաղաքային  բնակչության թվի նվազումը բացարձակ և հարաբերական ցուցանիշներով ավելի մեծ չափերով է եղել, որի արդյունքում մի փոքր նվազել է նաև մարզի ուրբանիզացման մակարդակը, 1990թ՝. 68.6%, 2001թ՝68.2%, իսկ 2022թ՝67,3%: Չնայած դրան, Սյունիքի մարզը շարունակում է մնալ ՀՀ ամենաքաղաքաբնակ մարզը: Այսպես․ քաղաքային բնակչության թիվը 1990թ. եղել է 100.7 հազ, 2001թ.` 104.1 հազ., 2011թ.95.2հազ, իսկ 2022թ.` 77.0 հազ.: Նույն ժամանակահատվածում գյուղական բնակչության թիվը եղել է համապատասխանաբար` 46.0 հազ., 48.6 հազ. 46.6 հազ և 37.5հազ.: 2011-2022թթ քաղաքային բնակչության թիվը նվազել է 18.2 հազ-ով կամ 23,6%-ով, իսկ գյուղական բնակչությունը՝ 9.1 հազ-ով կամ 24,3%-ով:                                                                                                                                                                                    
Մարզի բնակչության, հատկապես գյուղական բնակչության արտահոսքի աճի վերջին տարիներին նկատվող միտումները կապված են 2020 թ. պատերազմի հետևանքով տեղի ունեցած տարածքային զիջումների և սահմանային փոփոխությունների հետ և դրա հետ կապված բնակչության մոտ վախի և կյանքի անվտանգության ապահովման զգացումների հետ:  Արտագաղթի հետևանքով ուրբանիզացման բարձր մակարդակ ունեցող և նոսր բնակեցված  Սյունիքի մարզի գյուղական բնակչության բացարձակ թվի նվազումը սոցիալ-տնտեսական և ռազմաքաղաքական առումով լուրջ մարտահրավեր է ոչ միայն մարզի, այլ նաև երկրի համար:                

Ինչպես ՀՀ այլ մարզերում, Սյունիքի մարզում ևս խորհրդային տարիների համեմատությամբ  ավելի քան երկու անգամ նվազել են ծնելիության ցուցանիշները բացարձակ և հարաբերական թվերով: Հետխորհրդային տարիներին մարզի բնակչության ծնելիության և բնական աճի ցուցանիշները ցածր են եղել ՀՀ միջին ցուցանիշներից, իսկ մահացության ցուցանիշները եղել են գրեթե նույնը: Վերջին տարիներին ծնելիության գործակիցը էլ ավելի է նվազել և ունեցել է անկախության տարիներին գրանցված նվազագույն ցուցանիշը: Այսպես, վերջին հինգ տարիներին`2017-2021թթ., Սյունիքի բնակչության ծնելիության գործակցի միջին ցուցանիշը եղել է ընդամենը՝10.0‰ (ՀՀ`12.4‰), մահացությանը`10,1‰  (ՀՀ` 10.1‰), բնական աճը` -0,1‰ (ՀՀ `2,3‰):

Սյունիքի տարածքում արցախցիների բնակեցման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել նրանց նախկին բնակավայրերի բնական պայմանները, մեծությունը, գործառույթները, տարաբնակեցման բնույթը, բնակչության հոգեբանական վիճակը և այլ գործոններ: Այսպես, անհրաժեշտ է բացառել Ադրբեջանի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերում և գոտիներում արցախցիների բնակեցումը: Ստեփանակերտցիների և այլ քաղաքների բնակչությունը նպատակահարմար է բնակեցնել քաղաքային կենտրոններում, Արցախի հարթավայրային մասի գյուղերի բնակչության բնակեցումը իրականացնել Գորիսի և Սիսիանի ենթաշրջանների հարթավայրային տարածքներում, իսկ լեռնային մասի գյուղերի բնակչության բնակեցումը Կապանի և Մեղրու ենթաշրջանների լեռնային տարածքներում: 
Կարևոր է նշել, որ Սյունիքի մարզի քաղաքային կենտրոններում և գյուղական վայրերում բնակարանների և հողի գները 3-4 անգամ ցածր են Երևանի և հարակից բնակավայրերի գներից: Բնակարանների գները համեմատաբար բարձր են Կապան և Գորիս քաղաքներում (1քառ.մ՝500-600դոլ), այն համեմատաբար ցածր է Սիսիանում՝350-450 դոլար, Մեղրիում՝ 300-350 դոլար: Այլ մարզերի համեմատությամբ բնակարանների և հողի գները զգալիորեն ցածր են գյուղական վայրերում:

Քանի որ Արցախի բնակչության կեսից ավելին բնակվում էր Ստեփանակերտում, ապա իրական է թվում ստեփանակերտցիներին բնակեցնել մեկ բնակավայրում, և դրա հիման վրա ստեղծել 50- 60 հազարանոց քաղաքային կենտրոն, որը ապագայում կարող է դառնալ Սյունիքի տնտեսական և կրթամշակութային գլխավոր կենտրոնը: Մեր կարծիքով, Կապանի և Գորիսի սահմանամերձ աշխարհագրական դիրքերը և տարածքային սուղ հնարավորությունները խիստ սահմանափակում են նշված քաղաքների հետագա զարգացումը: Մինչդեռ, Սիսիանի բարենպաստ աշխարհագրական դիրքը, տարածքային և ջրային ռեսուրսներով ապահովվածությունն ու հնարավորությունները նախադրյալներ են ստեղծում ներկայիս 14 հազ․ բնակչությամբ քաղաքը մի քանի անգամ մեծացնել:

Սիսիանի հարևանությամբ ստեփանակերտցիների և այլ քաղաքաբնակ արցախցիների բնակեցմամբ 45-50 հազ. բնակչությամբ քաղաքային նոր խոշոր կենտրոնի ստեղծումը, մուլտիպլիկատորի դեր կխաղա Սյունիքի բնակեցման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում: Այն կունենա նաև ինքնուրույն համայնքի կարգավիճակ: Քաղաքի տնտեսական բազան  ու քաղաքաստեղծ հիմքը կարող են լինել նորագույն տեխնոլոգիաների, գիտատար և աշխատատար արտադրությունների ստեղծումը, ինչպես նաև մարզի բնական ռեսուրսների և գյուղատնտեսական հումքի վերամշակման վրա հիմնված ճյուղերը: Նոր քաղաքում կվերագործարկվեն Արցախի պետական համալսարանը, Ստեփանակերտի մնացած գիտական, մշակութային, կրթական և  առողջապահական հիմնարկները, կստեղծվեն մարզային նշանակության այլ  հիմնարկներ և կազմակերպություններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ:

Նշված քաղաքի բնակարանային շինարարությունը (մոտ 10 հազ ընտանիքների համար) և անհրաժեշտ քաղաքային ենթակառուցվածքների ստեղծումը պահանջում է 1մլրդ դոլարից ավելի ներդրում: Բացի այդ, 400-500 քաղաքաբնակ արցախյան ընտանիքներ կարելի է բնակեցնել Կապան, Գորիս և Մեղրի քաղաքներում՝ օգտագործելով նաև առկա բնակելի ֆոնդը: Գյուղաբնակ արցախցիների բնակեցման համար գյուղական վայրերում բնակարանաշինության իրականացման համար պահանջվում է ևս մի քանի հարյուր մլն դոլար ներդրում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Արցախ» հիմնադրամ, որտեղ կհավաքվեն ՀՀ պետական և մասնավոր, սփյուռքի, միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների պետական և մասնավոր կազմակերպություններից ստացած գումարները: 

Գյուղաբնակ արցախցիների (22-25 հազ) բնակեցման համար առանձնացրել ենք մի քանի գյուղական շրջաններ, դրանք հիմնականում լքված կամ մասնակիորեն բնակեցված գյուղերն են և գյուղական բնակավայրերի խմբերը, որոնք բնական և տնտեսական պայմաններով մոտ են Արցախի լեռնային տարածքի պայմաններին: Դրանցից են Կապան և Քաջարան քաղաքների միջև գտնվող բնակավայրերը ու դրանց խմբերը, որոնք գտնվում են Ողջիի վտակ Գեղի գետահովտի լանջերին և դրանց հարակից վայրերում: Դրանց մեծ մասը նախկինում մտնում էին Գեղի համայնքի, իսկ ներկայումս Քաջարան համայնքի մեջ: Գեղիի հովտի 11 գյուղական բնակավայրերի, ինչպես նաև դրանց հարակից՝ Ձագիկավան, Վերին Գիրաթաղ և Ներքին Գիրաթաղ գյուղերի ավելի քան 300 քառ.կմ տարածքում 2022թ. բնակվում էր ընդամենը 362 մարդ, ընդ որում, բնակավայրերից 7-ը անմարդաբնակ են։ Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին հիմնականում ադրբեջանաբնակ նշված գյուղերի բնակչության թիվը հասել է մինչև 3,0-3.5 հազարի: Ջրային և անտառային ռեսուրսներով ու ընդարձակ արոտավայրերով ապահովված նշված տարածքում կարելի է բնակեցնել 9-10 հազ արցախցի: Այդ նպատակով անհրաժեշտ է մոտ 2 հազ. ընտանիքներին ապահովել բնակարանային ֆոնդով: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն նշված գյուղերում կառուցել նոր  թաղամասեր, այլև բարեկարգել գյուղերում առկա բնակելի ֆոնդի մի մասը, ինչպես նաև բարեկարգել առկա ճանապարհները և կառուցել բնակչության կենսագործունեության համար անհրաժեշտ օբյեկտներ: Բնակչության զբաղվածության հիմնական ուղղությունները կարող են լինել խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, մեղվաբուծությունը, հացահատիկյի մշակությունը, պտղաբուծությունը, բանջարաբուծությունը,  ջերմոցային տնտեսությունը, Կապան և Քաջարան քաղաքների բնակչության կարճատև հանգստի կազմակերպումը: Նշված տարածքի բոլոր բնակավայրերը անհրաժեշտ է միավորել մեկ առանձին համայնքի մեջ՝ Գեղի կենտրոնով:

Չոր մերձարևադարձային գոտու գյուղական բնակավայրերից բռնագաղթած արցախցիներին ցանկալի է բնակեցնել Մեղրու ենթաշրջանի երկու գյուղական տարածքներում: Առաջինը ընդգրկում է ներկայիս Վարդանիձորի, Լեհվազի, Թղկուտի և Այգեձորի գյուղական բնակավարերի խումբը՝ 130 քառ.կմ տարածքով և 732 բնակչով: Հարկ է նշել, որ խորհրդային տարիներին նշված տարածքում ապրում էր 2,5-3 անգամ ավելի բնակիչ: Երկրորդ գյուղական տարածքը ընդգրկում է Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք գյուղական բնակավայրերի խումբը՝ 255 քառ.կմ տարածքով և 597 բնակչով: Մինչդեռ 1970-ական թվականներին, նշված գյուղական բնակավայրերում ապրում էր ավելի քան 3 հազար մարդ: Երկու գյուղական տարածքներում անհրաժեշտ է ստեղծել երկու նոր համայնք Վարդանիձոր և Շվանիձոր կենտրոններով:

Մեղրու ենթաշրջանի երկու խիստ նոսր բնակեցված, սակայն տարածքային, հողային և ջրային ռեսուրսներով ապահովված գյուղական տարածքների բնակեցումը ՀՀ-ի համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ առաջինը տեղադրված է Իրան-Հայաստան ավտոմայրուղու երկայնքով, իսկ երկրորդը՝ Արաքս գետի երկայքով, Իրանի հետ անմիջապես սահմանամերձ գոտում: Առաջինում կարելի է բնակեցնել մոտ 280-300 գյուղաբնակ արցախյան ընտանիք (մոտ 1200-1500բն), իսկ երկրորդում՝ մոտ 380-400 ընտանիք (1800-2000բն): Բնակեցման համար անհրաժեշտ է ոչ միայն կառուցել բնակելի նոր տներ, այլև բարեկարգել առկա բնակելի ֆոնդն ու սոցիալական և արտադրական ենթակառուցվածքները: Եթե առաջինում գյուղատնտեսության հիմնական ուղղությունները կլինեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, մեղվաբուծությունը, բանջարաբուծությունը, այգեգործությունը և հացահատիկի մշակությունը, ապա երկրորդի համար կարևոր նշանակություն ունի մերձարևադարձային պտղաբուծությունը (նուռ, թուզ, սերկևիլ և այլն), ինչպես նաև խաղողագործությունը և բանջարաբուծությունը: Երկու գյուղական տարածքներում զարգացման մեծ հեռանկար կարող է ունենալ նաև ջերմոցային տնտեսությունը և պահածոների արտադրությունը: Նշված և գյուղաբնակ արցախցիներով բնակեցված այլ տարածքներում  անհրաժեշտ է կառավարության կողմից իրականացնել գյուղատնտեսության զարգացման տարբեր ծրագրեր, արտոնյալ պայմաններով ընդգրկելով արցախցիներին: 

Արցախի բարձրադիր գոտիների գյուղերից բռնագաղթվածներին ցանկալի է բնակեցնել, Սիսիանի 1800-2000մ բարձրության գոտիներում գտնվող Դաստակերտ, Նժդեհ, Ցղունի և Տորունիք բնակավայրերի խմբում: Նշված բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքի մեջ Դաստակերտ կենտրոնով: Միմյանց մոտ գտնվող նշված բնակավայրերը կարելի է միավորել մեկ համայնքում՝ մոտ 120-130 քառ կմ տարածքով, որտեղ ներկայումս բնակվում են՝ 381 մարդ, մինչդեռ խորհրդային տարբեր ժամանակահատվածներում նշված բնակավայրերի խմբում ապրում էր 3 հազ-ից ավելի բնակչություն: Նշված բնակավայրերում կարելի է բնակեցնել մոտ 400 արցախցի ընտանիք (շուրջ 1800-2000բն), որոնց  գործունեության հիմնական ուղղությունները կլինեն խոշոր և մանր եղջերավոր անասնապահությունը, հացահատիկային տնտեսությունը: Դաստակերտում կարելի է ստեղծել անասնապահական մթերքների՝ միս, կաթ, բուրդ, վերամշակման արտադրություններ: Բնակեցման համար անհրաժեշտ է բարեկարգել և օգտագործել առկա բնակելի ֆոնդը, ինչպես նաև կառուցել նոր բնակելի տներ ու անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Անհրաժեշտ է նշել, որ տարածքը ապահովված է հողային և ջրային ռեսուրսներով: Հեռանկարում Հյուսիս-Հարավ մայրուղու գործարկմամբ նշված համայնքի բնակավայրերը էապես կմոտենան Գեղու հովտի՝ արցախցիներով բնակեցված բնակավյայրերի խմբին:

Ավելին՝ այստեղ

Փաշինյանը հնարավոր է չընտրվի, ու պետք է չընտրվի․ Էդմոն Մարուքյան Ի՞նչ կփոխվի առաջիկա 5 տարում, եթե դուք լինեք իշխանության․ Էդմոն Մարուքյան Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է, դրա մասին Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը գիտի, բայց Փաշինյանը փորձում է այդ սպառնալիքը թաքցնել ժողովրդից․ Մարիաննա ՂահրամանյանԴուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը ՓաշինյանինՍամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանՔաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարՓակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանՀաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանԵրևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankՍա մեր հողն է, մեր հայրենիքն է. ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ. տեսանյութՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի Ամեն ձայն վճռորոշ է. պայքարելու ենք յուրաքանչյուր քվեի համար․ Սայիդա ՊողոսյանԺամանակն է կառուցելու ուժեղ հայրենիք. ՀայաՔվեԿլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը ընտրվի. Էդմոն Մարուքյան Առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև․ եղանակի տեսությունը 2026 թ. -ի 1-ին կիսամյակում տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 334 անձնագիր Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող և արևային էլեկտրակայանների պորտֆել միավորող «Սոլիս» ՓԲ ընկերությունը պարտատոմսեր է թողարկում Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին 59-ամյա կինը տղային uպանելուց հետո uպանել է նաև 18-ամյա աղջկան Փոփոխությունը սկսվել է․ միասին կառուցենք մեր ապագան՝ ծաղկող և հզոր ՀայաստանումԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո. Ֆոն դեր Լայենը՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի վերջին uահմանափակումների վերաբերյալ Ընտրե՛ք Արարատն ու Արցախը, Նժդեհին ու Մոնթեին, ոչ թե թշնամու կամակատարներին․ Ավետիք ՉալաբյանՊետշահերի պաշտպանության շրջանակում՝ ՀՀ-ին վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք Արթուր Օսիպյանի առողջական վիճակն օր օրի վատթարանում է. Աննա ԿոստանյանՓաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 42 վագոն դիզելային վառելիք Ի՞նչ է հարցնում Սամվել Կարապետյանի դուստրը հաջորդ վարչապետինՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ կառավարության շենքի մոտ80 հազարից ավելի մասնակից ու որպես արդյունք այսօր առավոտվանից Ուժեղ Հայաստանի ակտիվիստների տներում մասսայական խուզարկություններ է սկսվել. Արմեն ՄանվելյանԷրլինգ Հալանդը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»․ «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայություն Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանըՌուսաստանը կլուծի Հայաստանի սահմանափակված արտադրանքի փոխարինման հարցը. ՌԴ ԱԳՆ Ո՛չ, մենք նրանցից ոչ մեկին չենք հավատում՝ ո’չ Փաշինյանին, ո’չ էլ Ալիևին. մենք պետք է ուժեղ լինենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխության ուժը մեր միասնության մեջ է․ ընտրի՛ր ուժեղը, ընտրի՛ր իրականը, ընտրի՛ր հաղթանակըԿարելի է արձանագրել, որ ընտրությունների նախաշեմին Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ․ Դումիկյան Երևանի համար ավելի լավ է կարճ ժամկետներում հանրաքվե անցկացնել. Օվերչուկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնակցում է «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումինՎթար․ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Հունիսի 7-ին գնա՛ ընտրության, քվեարկիր հանուն իրապես խաղաղ, զարգացող և ուժեղ Հայաստանի. Աննա ԿոստանյանԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ներկայիս տեսքով խաղաղության համաձայնագիրը Հայաստանի համար անընդունելի է
Ամենադիտված