Լավրովը եւ Քերին քննարկել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցերը
ՄիջազգայինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը, ինչպես նաեւ այլ հակամարտային տարածաշրջաններում կարգավորման հարցերը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը:
Զրույցի ընթարքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանն օժանդակելու ջանքերի աջակցման հարցերն՝ ուկրաինական կողերի միջեւ ուղղակի կայուն երկխոսության հաստատման միջոցով:
Նաեւ կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայի Հյուսիսում, ներառյալ Սիրիայում եւ Եմենում տարբեր ճգնաժամերի կարգավորման առաջշարժման գործում ռուս-ամերիկյան փոխգործակցության հնարավորությունները:
Զրույցը տեղի Է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: