Լևոն Արոնյանը 8-րդն է ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում, Սամուել Սևյանը՝ 5-րդը
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունունում կայացան վերջին տուրի պարտիաները:
Մեր հայրենակից Լևոն Արոնյանը, որն այժմ հանդես է գալիս այդ երկրի դրոշի տակ, վերջին տուրում պարտություն կրեց և վաստակած 5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Նա կստանա 10 հազար դոլար պարգևավճար:
Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը եզրափակիչ տուրում երկրորդ հաղթանակը տարավ, վաստակեց 5,5 միավոր և առաջնությունն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Նրան 20 հազար դոլար պարգևավճար է հասնում:
ԱՄՆ-ի 2023 թվականի չեմպիոն ճանաչվեց Ֆաբիանո Կարուանան, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նա կստանա 60 հազար դոլար:
Զուգահեռ ընթացող կանանց առաջնությունում մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը 7 միավորով ճանաչվեց 4-րդը: Նրան հասանելիք պարգևավճարը կազմում է 13 հազար դոլար: