Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Եղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի

Մանկագրության ոլորտում անչափ կարևորվում է գրական գործի գեղարվեստական արժեքն ու բովանդակության մատուցման նրբությունը. Զոհրե Ղայենի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր  և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին  խոսել է մանկապատանեկան ոլորտի խնդիրներից և արդի զարգացումներից։ 

Զոհրե Ղայենին ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացրել է «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթաց: Դասախոսության և գործնական վարժանքների միջոցով  փորձառու մասնագետը ներկայացրել է մանկապատանեկան գրականության ոլորտի նորարարությունները, ինչպես նաև «IBBY Asahi reading promotion award» մրցանակի արժանացած իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագիրը: Այս աշխատության մեջ ներառված են հեղինակավոր մասնագետի տարիների հետազոտություններն ու փորձառությունը, մանկապատանեկան գրականության ոլորտում գործող մասնագետներին առաջարկվող արդի մեթոդները, հմտություններն ու գործիքակազմը:

 F__04441.jpg (712 KB)

Յուրաքանչյո՛ւր երեխա իրավունք ունի ընթերցելու որակյալ գրքեր

Անդրադառնալով  եռօրյա դասընթացի նպատակներին և ուղերձին՝ Զոհրե Ղայենին նշել է, որ  յուրաքանչյո՛ւր երեխա իրավունք ունի ընթերցելու որակյալ գրքեր. «Հենց այս կարգախոսն էլ շաղկապվում է «Կարդա ինձ հետ» ծրագրի դրույթներին և սկզբունքներին: «Յուրաքանչյո՛ւր երեխայի իրավունք» ասելով՝ նկատի ունենք ինչպես բարեկեցիկ, այնպես էլ կարիքավոր ընտանիքների, թիրախային խմբերի, աղետների և ճգնաժամային իրավիճակում գտնվող, առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաներին՝ անխտիր: Վերապատրաստման դասընթացի ընթացքում ներկայացվել  են նաև որակյալ գրքերին տրվող հատկանիշները և այդ չափանիշներին համապատասխանող մանկապատանեկան ոլորտի գրականության օրինակներ: Անշուշտ, այդ գրքերը պետք է ունենան բովանդակության և նկարազարդման բարձր գեղարվեստական արժեք, ստեղծված լինեն որակյալ թղթից,  գրված լինեն երեխաներին հարմարավետ տառաչափով և այլն: Այնուհետև հարց է առաջանում՝  ի՞նչ գործիքակազմով, արդի  մոտեցումներով, ներառական աջակցության մեթոդներով հասանելի դարձնել գեղարվեստական արժեք   ներկայացնող այդ գրքերը՝ տարբեր տարիքային և սոցիալական խմբերին:

Ընթերցանության խթանման ժամանակակից մեթոդների կիրառում, 21-րդ դարում գրական տարածքների ձևավորում, գրադարանային համակարգերի նոր ձևաչափեր, գրական-գրադարանային ոլորտի մասնագետների նոր գործառույթներ, ճգնաժամային իրավիճակում գտնվող և առանձնահատուկ կարողություններ ունեցող երեխաների հետ աշխատանքային գործիքների ընտրություն,  երեխաների և ծնողների հետ ոլորտի մասնագետների աշխատանքի ու համագործակցության կիրառման արդի մեթոդներ. ահա այն գործիքները, որոնք  ուղղված են մանկապատանեկան գրականության տարածմանն ու ընթերցանության  խթանմանը՝  նորածնից մինչև պատանեկան տարիք»:

 F__04523.jpg (918 KB)

Հետազոտական աշխատանքներ՝ մանկապատանեկան գրականության ոլորտում

Զոհրե Ղայենին արձանագրում է՝ Իրանի մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտը՝ տարբեր տարիքային և թիրախային խմբերի շրջանում ընթերցանության խթանման, այդ խմբերին ուղղված մանկապատանեկան  որակյալ գրական ստեղծագործությունների հայտնաբերման, ուսումնասիրման նպատակով  իրականացնում է հետազոտական աշխատանքներ:

«Այդ աշխատանքներն ուղղված են պարսկերեն մանկապատանեկան գրականության տարածմանն ու հանրահռչակմանը։  Մտահղացումներ կան նաև հայ մանկագրության աղբյուրագիտական ուսումնասիրման և տարածման ուղղությամբ։  Դիտարկում ենք համագործակցություն իրանահայ համայնքի և հայաստանյան կրթամշակութային կառույցների հետ։ Պետք է նշեմ, որ փոխգործակցության արդյունավետության հիմքում ընկած է գործընկեր երկրի մանկապատանեկան ոլորտի առկա կարիքների ճիշտ գնահատումը, մասնագետների հետ փոխշփումներն ու աշխատանքը բուհական մակարդակում՝ ապագա կադրերի հետ»,- ընդգծել է Զոհրե Ղայենին և հավելել, որ մինչ համագործակցությունը՝ կատարած հետազոտական աշխատանքները կնախանշեն  հնարավոր գործակցության եզրերը։   

 F__04485.jpg (867 KB)

Փոխշփումները նպաստում են գրական-գեղարվեստական մտքի ձևավորմանը

Փորձագետի համոզմամբ՝ մանկագրության ոլորտում անչափ կարևորվում է գրական գործի գեղարվեստական արժեքն ու բովանդակության մատուցման նրբությունները: Նրա դիտարկմամբ՝ այս հարցում առավելապես աչքի են ընկնում  եվրոպացի մանկագիրները. «Գուցե դա բացատրվում է նրանով, որ մանկական գրականությունն առնչվում է նաև այլ գիտաճյուղերի՝ հոգեբանության, փիլիսոփայության հետ։ Այս համատեքստում հարկ է նշել գերմանացի, ֆրանսիացի փիլիսոփաներին, մտածողներին։ Հատկանշական է, որ  այդ ոլորտները մեծ ազդեցություն են թողել մանկագիրների մտածողության ձևավորման և զարգացման վրա։ Մանկագրության ոլորտում գեղարվեստական արժեք ստեղծելու կարևոր բաղադրիչներից է նաև ծանոթացումը եվրոպական գրական գործընթացներին, ինչպես նաև փոխշփումները եվրոպացի ստեղծագործողների հետ։ 

Օրինակ՝ քիչ տեքստերով և շատ նկարազարդումներով գրքերը կամ 0-3 տարեկան երեխաների համար նախատեսված ամբողջությամբ նկարազարդ գրքերը եվրոպական երևույթ են։ Պետք է օգտվել եվրոպական փորձից, տեղայնացնել այն, մանավանդ, որ վաղ հասակից երեխայի մտավոր զարգացումը խթանելու լավագույն միջոցներից է պատկերազարդումը։ 

Մանկապատանեկան ոլորտի զարգացման գործում կարևոր է նաև թարգմանական գրականության զարգացումը, որի միջոցով էլ երեխաները ծանոթանում են տարբեր երկրների մանկագիրների լավագույն գրքերին։ Այս համատեքստում կարևորվում է նաև կրթության դերն ակադեմիական մակարդակում. բուհերի համապատասխան բաժիններում՝ բազային գիտելիքների կողքին պետք է ուսուցանել նաև նորարար գրադարանավարության սկզբունքները, չափանիշներն ու սահմանումները:  Ժամանակակից կարիքների բավարարման տեսանկյունից բուհական մակարդակում անհրաժեշտ է ներկայացնել մանկական գրականության՝ տեքստերի, պատկերազարդումների գեղարվեստական արժեքների չափանիշներն ու ժանրային առանձնահատկությունները։ 

Վերապատրաստման եռօրյա այս դասընթացներով մենք փորձում ենք գրադարանավարներին, մանկապատանեկան  գրական ոլորտում գործող մասնագետներին փոխանցել այն նորարար մեթոդներն ու արդի զարգացումները, որոնց իմացությունն անհրաժեշտ են 21-րդ դարում»,- ասել է Զոհրե Ղայենին։ 

  F__04440.jpg (997 KB)

«Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում զգալի է ոլորտին  տրված կարևորությունն ու գերակայությունը». Զոհրե Ղայենի

Փորձագետի տեղեկացմամբ՝ «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթացի ընթացքում   շատ բարձր էր հայաստանյան գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների ակտիվությունն ու հետաքրքրությունը։ 

Նրա խոսքով՝ այս  օրերին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ծանոթացել է տարբեր  ծրագրերի, պետական քաղաքականության մոտեցումների, որոնք, անշուշտ, արժանի են բարձր գնահատանքի և փոխառության.  «Այս համատեքստում ուզում եմ նշել գեղեցիկ, հարմարավետ, բովանդակային, չափանիշներին համապատասխան առանձին կառույցով Ազգային մանկական գրադարանի առկայությունը:  Հաստատության գործունեությունը, գիտակ գրադարանային գործի մասնագետների առկայությունը փաստում են   պրոֆեսիոնալ կառավարման մասին։ Տնօրեն Ռուզան Տոնոյանը ծանոթացրել է գրադարանի տարբեր գործընթացներին, բաժինների աշխատանքներին, մեթոդներին, գրքային ֆոնդերին, ընթերցանության խթանմանն ու երեխաների ինտելեկտուալ կարողությունների զարգացմանն ուղղված  հետաքրքիր և բովանդակալից  բազմաթիվ ծրագրերին։ Ուշագրավ են նաև գրադարանում գործող «Հեքիաթասացության սրահը», այստեղ գործող մանկական թատերախմբերը՝ հետաքրքիր ներկայացումներով։ Ազգային մանկական գրադարանում ամեն ինչ մտածված է, դրված է ամուր հիմքերի վրա, զգալի է ոլորտին  տրված կարևորությունն ու գերակայությունը»։

 F__04598.jpg (818 KB)

Իրանահայ համայնքի գործոնը

Ականատես լինելով գրադարանում հայ երեխաների ակտիվությանը գրական, մշակութային ծրագրերում՝ Զոհրե Ղայենին նշել է, որ Իրանում ևս հայ երեխաները թատերարվեստի, նկարչության, երաժշտարվեստի, ինչպես նաև արվեստի մյուս  ճյուղերում աչքի են ընկնում իրենց շնորհալիությամբ և ընդունակություններով։ Նրա տեղեկացմամբ՝ Իրանում նախակրթարանների առաջին նախաձեռնողներն ու հիմնադիրները նույնպես հայկական համայնքի ներկայացուցիչներն են եղել՝ մեծ ազդեցություն թողնելով նախադպրոցական տարիքի կրթության ոլորտում։    

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «IBBY Արմենիա» ՀԿ-ի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ), Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ, «IBBY International»-ի ու «IBBY Yamada» հիմնադրամի աջակցությամբ: 



Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱվանեսյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններումՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ըՓոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե ՀովհաննիսյանԳերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄերցԶելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանըՎիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքըԹրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNNԳերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերիԳազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-նԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասինՄենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. ՆեթանյահուԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԱյսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսությունՄեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին էՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ«Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտումՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունըNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է ԻսրայելըԿատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ ReutersԵրկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ինԵս ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. ԹրամփԱրթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոնԱշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններԵրևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը25/27 Երկուսով քվեախցիկումԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչությունՌուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ ՊուտինՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ամենադիտված